Վեթթինգը վերակենդանանում է․ կկարողանա՞ն առաողջացնել դատական համակարգը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթթինգի մասին օրենքի շուրջ: Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի։

«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը: Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց եւ որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաեւ դատական համակարգը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում եւ, ի վերջո, կրկին հանգել են վեթթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները եւ ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Օրակարգը փակվել է. կար մի խնդիր Առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ. իշխանությունը գումար է առաջարկում Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Գագիկ Ասլանյանը դատախազություն դիմում ուղարկել է՞ «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը գիրք էր նվիրում քաղաքացիներին /տեսանյութ/ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին Փաշինյանի բանակցությունները տանում են հող հանձնելուն. Շահե Աջեմյան .անոնս Հայկ Մարությանը խառն է. ո ՞ր արժանիքի համար էին նշանակվել, ի՞նչ արեցին, ինչո՞ւ են ազատվում.
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »