Մի գրված, ապա՝ ջնջված ղարաբաղյան նոր սկանդալի հետքերով

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևը թվիթերյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Մինչև մեր իշխանությունները հանրաքվե են խաղում ու ՖԲ-ում անտաղանդ կենացներ գրում, մինչև ԱԳ նախարարը մեր դեսպաններին դրդում է արտերկրում սևեռվել վարչապետի ամբիցիաները և արկածախնդիր նախաձեռնությունները լղոզելու և սվաղելու, ահա այսպիսի վտանգավոր բաներ են տեղի ունենում», ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ի դեպ, գրառումը, որը հրապարակվել է Թուրալ Գանջալիևի թվիթերյան էջում, նա ավելի ուշ այն հեռացրել է։ Մի ուշագրավ հանգամանք էլ. այդ համայնքի ղեկավարի ավագ խորհրդական Սամիր Ահադողլու Մամադովը պնդում է, թե Կասպրչիկը շնորհավորել է նրան՝ «Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ դառնալու» կապակցությամբ:

«Թերթ.ամ» լրատվականը երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակին հարց է ուղղել նշյալ թեմայով՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։ «Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին», նշել են ՀՀ ԱԳՆ-ից։

Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ն առանձնապես ջանք էլ չի թափում նման օրինակ երևույթը համարել անթույլատրելի: Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ նույնիսկ օրինաչափ է համարում:

Ամբողջ հարցն այն է, որ հայկական կողմը ներկայացնում է, որ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին, նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների: Իսկ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Ֆրանսիայի դեսպանները ունենո՞ւմ են նման հանդիպումներ, ինչպես Բաքվում են ունեցել նման հանդիպումներ:

Պետք է հասկանալ, որ սույն ադրբեջանական ՀԿ-ի ղեկավարին արդեն քաղաքական գործոն են դարձնել ու ներկայացնում են որպես բանակցող կողմ, հավասարության նշան դնելով նրա և Արցախի ընտրված իշխանությունների հետ:

Մինչ այս միտումը օր-օրի ամրապնդվում է, երեկ Մյունխենում Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայով: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացված քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետևյալ հարցին: «Ես Ձեզ համարում եմ շատ մեծ ժողովրդավար, երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այլևս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ Դուք կարևոր քայլեր կձեռնարկեք նաև խաղաղության ուղղությամբ, օրինակ, ասենք, Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի հետքաշման տեսքով, ցավոք, դա տեղի չունեցավ։ Դրանից հետո հնչեց Ձեր կողմից՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Ինչ կանեք այդ հույսի հետ, պարոն Փաշինյան»։

Փաշինյանը պատասխանել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։ «Դուք ասում եք տարածքներ, Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի»։
Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպային սպանելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Սաֆարովին ազատ են արձակել և հերոսացրել։ «Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետև խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին Ադրբեջանի կողմից։ Երբ ասում են տարածք, մենք ընկալում ենք անվտանգություն։ Ոչ միայն Հայաստանը, այլև ԼՂ-ն պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների բացակայության հետ։

Ինչ վերաբերում է «Հայաստանը Ղարաբաղ է, և վերջ» արտահայտությանը, Փաշինյանը նշել է․ «Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և սրանով ամեն ինչ ասված է»։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է․ «Մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից, ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին հաջողվել է Ալիևի հետ հասնել 2018-ի սեպտեմբերից ի վեր։ Ես մեծ հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»։

Ադրբեջանցի ներկայացուցչի հարցը, ըստ էության, ցույց է տալիս, թե ինչ սպասումներ են ունեցել Փաշինյանից Բաքվում՝ հեղափոխությունից հետո: Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը, փաստորեն, Բաքվում, արդեն խորը հիասթափություն է առաջացրել, նրանք անընդհատ հիշեցնում են այդ մասին, հույս ունենալով, որ նա այդ դրանից հետքայլ կանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5791 անգամ
Լրահոս
«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»․ Փաշինյանը Երվանդ Մանարյանի հետ լուսանկար է հրապարակել Տնակն ամբողջությամբ այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Օրակարգը փակվել է. կար մի խնդիր Առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ. իշխանությունը գումար է առաջարկում Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Գագիկ Ասլանյանը դատախազություն դիմում ուղարկել է՞ «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը գիրք էր նվիրում քաղաքացիներին /տեսանյութ/ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »