Ղարաբաղյան կոնֆլիկտը չի կարող միակողմանի լուծում ունենալ. Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ադրբեջանցու հարցին

Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ինչպես հաղսրդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բոռլինից, այս մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ սպանել է հայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից՝ քնած հայ սպային կացնահարելու գործը և թե ինչպես ադրբեջանցին հերոսացվել է իշխանությունների կողմից։

ՀՀ վարչապետը նկատեց նաև այն, որ ժամանակին Ադրբեջանի կողմից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ Այդ պատճառով մարդիկ տարիներով չէին կարողանում դուրս գալ նկուղներից։

«Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ «Այն ունի շատ պարզ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ բանակցային պրոցեսում Հայաստանը չի տեսել, թեպետ, նա նկատեց, որ հաջողվել է Իլհամ Ալիևի հետ հասնել շփման գծում լարվածության թուլացմանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել համեմատաբար կայուն իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում։ ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից լրագրողների փոխանակման ծրագրին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կշարունակվի։

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան Խոշոր ավտովթար. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կրկին երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում․ կան զոհեր Լրջացեք, տղե՛րք… ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան. լուսանկար Մանկատան սաների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն. նախագիծ “Ես գիտեմ Թուրքիայի բոլոր գաղտնիքները Հայոց Ցեղասպանության մասին”- WikiLeaks-ի հիմնադիր ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան Մահացել է Մարգարիտ Թարանյանը Ինչ որ բան անու՞մ եք, որ մուկուչյանները թվեր չնկարեն, թե՞ ձերը միայն ճառ ասելն է, զանգ կախելուց խաբար չեք Վրաստանը փակեց իր բոլոր սահմանները Իրանի քաղաքացիների համար. Զարուհի Մուրադյան Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. վարչապետ Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել․ ՄԱՍ 6 (տեսանյութ) «Տոտալ անվստահության» մասին փաշինյանական քարոզչաթեզը տոտալ... փչոց է Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը «Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը» Դանակահարություն Կոտայքի մարզում. 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին ՊՆ-ի 24-ամյա ծառայող հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին Մանրամասներ՝ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան Վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել. Իշխանյան Փաստացի ոչ թե Արմեն Թավադյանն է նստած բանտում, այլ այդ բոլոր իրավապաշտպաններն են հայտնվել Նիկոլի անձնական բանտերում Ովքե՞ր են շոու-բիզնեսից մասնակցել և երգել Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին «Չարքը», «տականքը», Սորոսը մտան Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Բանակում տեղի ունեցած մահերը: Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Փետրվարի 24-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է արաբագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայի շուրջ գործընթացները՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում: Փետրվարի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, անդրանիկագետ Կարո Վարդանյանը, գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը և պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Թեման՝ «Զորավար Անդրանիկի 155-ամյակին ընդառաջ: Լույս է տեսել Ռ. Սիմոնյանի «Օտարներն Անդրանիկի մասին» նոր գիրքը: Զորավարի կերպարն ու դերը, Անդրանիկը՝ մեծերի հուշերում և բանահյուսության մեջ, հարակից հարցեր» Փետրվարի 24֊ին` ժամը 12.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Ընդդեմ » իրավական կամայականությունների ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի ասուլիսը: Թեման՝ 1. Խոջալուի իրադարձությունների տարելիցի օրվան ընդառաջ Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցան Խոջալուի դեպքերը, Նախընտրական Արցախ. Հնարավոր վերադասավորումներ և զարգացումներ Հարգելի գործընկերներ.Փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբը կհյուրընկալի Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանին և կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանին:Թեման՝ Ինչպե՞ս է հնարավոր կարգավորել թափառող շների հիմնախնդիրը:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության «Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի» պետ Սևակ Բալոյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, NABU Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Աղաջանյանի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտակա... Ս. թ. փետրվարի 24-ին, ժամը՝ 15:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում (հասցեն՝ Ք. Երևան, Հանրապետության 65) տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումներն ու սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի արդիականացված տարբերակը, ինչպես նաև միջոցառման ավարտին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին կհանձնվի դյուրակիր համակարգչային տեխնիկա (պլանշետներ): Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։ Ծրագրում նախատեսվում է ․ Ժողովրդական տոնախմբություն Երգ ու պար Դիմակահանդես Լարախաղաց Ժողովրդական խաղեր Սուտլիկ հարսանիք Հացաթխում Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ն... ՓԵՏՐՎԱՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի: ԹԵՄԱ.- Եվրասիական փորձագիտական ակումբի ընթացիկ տնտեսական հետազոտությունների արդյունքների ամփոփում՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախ...