Նիկոլ Փաշինյանի հույսը Ալիևն է

Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խայտառակ գնահատական հնչեցրեց իր քաղաքական թիմի վերաբերյալ: Պատասխանելով հարցին` գո՞հ է արդյոք ԱԺ- «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից` Փաշինյանը հայտարարել է, թե «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է ոչ ավել-ոչ պակաս, Ադրբեջանի նախագահը: Ըստ Փաշինյանի` Ալիևը լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: «Նա խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդներ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ով միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող և ընկալելի կլինի: Այս պահանջը ձեր կարծիքով որտեղի՞ց է առաջացել, առաջացել է ՀՀ խորհրդարանի, մասնավորապես, մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում: Սա է գնահատականը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկապես խայտառակ վիճակ է. փոխանակ խորհրդարանական մեծամասնությունը փորձեր շահել ՀՀ իրեն ձայն տված ՀՀ քաղաքացու համակրանքն ու գոհունակությունը,  առաջացրել է Ալիևի հիացմունքը: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանին որտեղից նման ինֆորմացիա, թե Ալիևը զմայլված է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության աշխատանքով այն աստիճանի, որ ուզում է դրա կրկնօրինակից ինքն  էլ ունենալ: Տեսնես այդ մասին Ալիևը վերելակային հանդիպումների ժամանա՞կ է ասել, ուղիղ հեռախոսկապո՞վ, թե՞ սա Փաշինյանի հերթական սուտն է: Հավանաբար, կարճ ժամանակ անց, ադրբեջանական կողմը կանդրադառնա այս էժանագին բլեֆին` անհարմար դիսկուրսի մեջ ներքաշելով մեր երկրին:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա քաղաքական նախապայմանը չկա: Ըստ նրա կանխավարկածի՝ ՀՀ-ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ են դրված, որտեղ եք տեսել, որ ոչ մի քաղաքական նախադրյալ չլինի, և հանկարծ ինչ-որ մեկը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնի, խաղուպար չէ»:

Մամուլի հրապարակումները, թե «Իմ քայլը» խմբակցության հետ 1-2 օրվա պարբերականությամբ հանդիպումներ է անցկացնում և դժգոհություններ հայտնում խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ, Փաշինյանն ամեն դեպքում չհերքեց: «Ես որքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության հետ, դուք իմանում եք: Կուզեի և իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Մեր քաղաքական թիմն անհատների, ազատ մարդկանց քաղաքական թիմ է և քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, որ իրենք են դժգոհություն արտահայտում: Դա պրոբլե՞մ է, բա սովոր ենք նրան, երբ ոչ մի քննարկում, բողոք չկա, բոլորը գոհ են, երջանիկ են: Ես ինքս իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել և կյանքում գոհ չեմ լինելու: Հետևաբար, քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իրականում սա քաղաքական բլեֆ էր յուրայինների հանդեպ, որովհետև սեփական անձին ինքնաքննադատաբար վերաբերվելը այլ բան է, քաղաքական թիմին տրված գնահատականը` բոլորովին այլ: Փաշինյանը նաև հայտարարել է, թե այսօրվա խորհրդարանի ինտելեկտուալ նշաձողը չի կարելի համեմատել նախկին Ազգային ժողովի հետ: Իսկապես չի կարելի, որովհետև բոլոր թերություններով հանդերձ, նախկին խորհրդարաններն ունեցել են ավելի որակյալ ընդդիմություն, իսկ այն ժամանակվա մեծամասնության գոնե 30 տոկոսը եղել են կայացած քաղաքական գործիչներ, որոնց գոնե կարելի էր քաղաքական դիսկուրսի հրավիրել: Մի բան, որ այսօր չկա: Տոկոսային հարաբերությամբ այսօրվա մեծամասնության կայացած գործիչներին կարելի է մատների վրա հաշվել: Իսկ ամենակարևորը, նախկինում երբեք խորհրդարանի մեծամասնության աշխատանքը գնահատելիս Ալիևին որևէ մեկը չի վկայակոչել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2650 անգամ
Լրահոս
Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը գիրք էր նվիրում քաղաքացիներին /տեսանյութ/ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին Փաշինյանի բանակցությունները տանում են հող հանձնելուն. Շահե Աջեմյան .անոնս Հայկ Մարությանը խառն է. ո ՞ր արժանիքի համար էին նշանակվել, ի՞նչ արեցին, ինչո՞ւ են ազատվում. Զինվորների մահվան դեպքերը կապ չունեն պաշտոնից ազատելու հետ Փաշինյանի հույսը Մուկուչյանն է Ղազախների բումը` մեր թվերը ԵԱՏՄ-ում Նոր իրողություն. Ալիևը «բացահայտեց» Փաշինյանի գաղտնի «կետը» Փաշինյանի մյունխենյան «ազատ անկումը» Կյանք ու կռիվ Ավտոմեքենայից կախված տնտեսություն ՀՅԴ-ական երիտասարդները գիրք նվիրեցին Արայիկ Հարությունյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »