Փաշինյանի երազած ծառայությունը Հրայր Թովմասյանը չի առաջարկել

 Ժողովրդական հայտնի խոսքն ասում է` ստի ոտքը կարճ է լինում: Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը, կապված Սահմանադրական դատարանի նախագահի հետ, պայթեց շատ արագ: Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը ամիսներ շարունակ իր ծառաություններն է առաջարկել նոր իշխանություններին. «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը և ես ուզում եմ Ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ո'չ ունեցել եմ, ո'չ ունեմ, ո'չ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Փաշինյանը:

Ասուլիսից անմիջապես հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Փաշինյանը ըստ էության ստում է, վարչապետ դառնալուց հետո նրա հետ ինքը հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ, իսկ առանձին հանդիպում ընդհանրապես չի ունեցել։ «Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի»,- նշել է Թովմասյանը։
ՍԴ նախագահը պահանջել է վարչապետից կոնկրետ փաստեր ներկայացնել, այլապես ինքը ստիպված կլինի դիմել դատարան` զրպարտության համար. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։
Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- հայտարարել է ՍԴ նախագահը:
Փաստն ինքնին, որ երկրի առաջին դեմքը հրապարակավ քաղաքական դեմագոգիայով է զբաղվում և մտնում է պարզուակ ստախոսութան դաշտ, վիրավորական է նրան վստահության քվե տված ՀՀ քաղաքացու համար: Այդ նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքը սիրով ընդունել է նախկին իշխանության բազմաթիվ կադրերի ծառայությունները` սկսած այժմյան գլխավոր դատախազից մինչև արտաքին գործերի նախարար, ՊԵԿ նախագահ, ԱԻ նախարար, մի շարք դատավորներ, քննիչներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Փաշինյանը թերևս չի հասկանում, որ այս նույն մարդիկ, երբ ժամանակը գա, մեծագույն սիրով նույն ծառայություններն առաջարկելու են նաև հետագա իշխանություններին: Բայց սա իր խնդիրն է:
ՍԴ-ի հետ կապված ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորների բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ծառայությունները չեն առաջարկել նոր իշխանություններին: Հակառակը` ՍԴ-ն, որպես բարձր դատական մարմին, ցույց է տվել, որ չի պատրաստվում դառնալ նոր իշխանության կցորդը: Ավելին` հստակ քայլերով ցույց է տվել, որ հանդես է գալիս որպես անկախ դատական իշխանության երաշխավոր: Հենց սա է, որ հունից հանում է Նիկոլ Փաշինյանին, որը տենչում է օր առաջ իր ձեռքը վերցնել դատական իշխանությունը և ողջ երկրում հաստատել սեփական անձնիշխանությունը: Ընդ որում, Փաշինյանը դա չի էլ թաքցնում` նա շատ պարզ ասում է, որ ինքը խնդիր ունի ՍԴ-ի հետ:

Ասուլիսի ժամանակ նա այսօրվա ՍԴ-ին մեղադրել է 1996 թվականից սկսած բոլոր  կեղծված ընտրությունների համար: Բայց, չգիտես ինչու, Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ 2017-ին իրենց ձայնը ընտրակաշառքով վաճառած ՀՀ քաղաքացիները, 2018-ին ձայն տալով իրեն, դարձել են նոր Հայաստանի մաս: Նույն կերպ վերը թվարկված պաշտոնյաները, այդ թվում նաև նախկին իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ծառայելով նոր իշխանություններին, դարձել են նոր Հայաստանի մաս: Ստացվում է, որ այդ ձևաչափի մեջ չի տեղավորվել միայն ՍԴ-ն և հարց է առաջանում, թե ինչու: Դժվար թե գլխավոր դատախազությունը` որպես համակարգ, նախկինում ավելի քիչ էր կոռումպացված, քան ՍԴ-ն:
ՍԴ-ն խնդիր է դրել դառնալ ոչ թե օրվա իշխանության կցորդը, այլ վերջապես կայացնել այնքան երազած անկախ դատական համակարգը Հայաստանում: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում:

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7327 անգամ
Լրահոս
Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Գագիկ Ասլանյանը դատախազություն դիմում ուղարկել է՞ «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը գիրք էր նվիրում քաղաքացիներին /տեսանյութ/ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին Փաշինյանի բանակցությունները տանում են հող հանձնելուն. Շահե Աջեմյան .անոնս Հայկ Մարությանը խառն է. ո ՞ր արժանիքի համար էին նշանակվել, ի՞նչ արեցին, ինչո՞ւ են ազատվում. Զինվորների մահվան դեպքերը կապ չունեն պաշտոնից ազատելու հետ Փաշինյանի հույսը Մուկուչյանն է Ղազախների բումը` մեր թվերը ԵԱՏՄ-ում Նոր իրողություն. Ալիևը «բացահայտեց» Փաշինյանի գաղտնի «կետը» Փաշինյանի մյունխենյան «ազատ անկումը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »