Իրանի սահմանը հատելիս բռնել են առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող «Ուդի»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով ՀՀ Ազգային անվտագության ծառայության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողների հետ, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Մեղրիում տեղակայված ուղեկալի պահպանության հատվածում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , նույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ կետերի մեղադրանքով: Ռ. Սարգսյանը Գյումրիում հայտնի է «Ուդի»- մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատութան գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի պետի տեղակալ, արդրադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարգիս Ֆարմանյանի և Նարե Ներսիսյանի նկատմամբ: Վեջիներիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքերի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել նշված անձանց: Ոստիկանները հայտնաբերել էին նաև տարբեր տեսակի և քաշի թմրամիջոցներ: Արդեն նշված քրեական գործի շրջանակում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ, քննչական և հետախուզական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում բացահայտվել էր պատվիրված սպանության դեպք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի դին: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այն ժամանակ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Ուդի» մականվամբ՝ Ռուբեն Սարգսյանը 2018 թ.-ի մարտ ամսին Նուբարաշեն բանտի թիվ 36 խցում՝ այսօր կալանավորված «Շաք» մականվամբ Ս. Ֆարմանյանի հետ, պատիժը կրելու ընթացքում նրան տեղեկացրել է իր վերաբերյալ դեռևս դատաքննության փուլում գտնվող առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրգործում տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով նրան վերացնելու մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենը իրագործել էին Ն. Ներսիսյանն ու Ս. Ֆարմանյանը: Սպանությունը պատվիրելու համար նախատեսված գումարի շուրջ համաձայնության գալուց հետո Ս. Ֆարմանյանը Ռ. Սարգսյանի գիտությամբ ինչ-ինչ ճանապարհով կապ էր հաստատել Ն. Ներսիսյանի հետ և ստացել սպանությունը նման եղանակով գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը: Արդեն նախնական համաձայնության շրջանակներում Ն. Ներսիսյանը գնացել էր Գյումրի, Է. Գյուլազյանի հետ դեռևս չպարզված հանգամանքերում հանդիպել հյուրանոցում, որտեղ էլ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով տուժող Է. Գյուլազյանի աջ և ձախ արմկանային հոդերի առաջային մակերեսներին միաժամանակ ներարկել էր մեծ չափաբաժնով թմրամիջոց, իսկ հետո արդեն Է. Գյուլազյանը անօգնական անգիտակից վիճակում հայտնվել էր Շիրակի մարզի Ազատան գյուղից Արևի գյուղ տանող ճանապարհի 121-րդ կմ հատվածում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել». նախարար Թորոսյանի պատիվը գետնով են տալիս Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կապ նա ունի «Ֆլեշի Բարսեղի» հետ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նախարարի եւ Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» է անցել «Մախաթը պարկում չի մնա». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է Փաշինյանի հաջորդ թիրախը. Մոնումենտի դղյակները կփռվեն ասֆալտին Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են Էդ փչացած Ազգային ժողովից պիտի Անդրանիկ Քոչարյանին, Նաիրա Զոհրաբյանին դուրս հանեն.սևազգեստ մայրերը հունից դուրս եկան (video) Հիշում ե՞ք՝ Արարատ Միրզոյանն ինչ անկեղծ ասում էր, որ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու կարիք չկա.Խոսրով Հարությունյան (video) Քրեական ենթամշակույթից առաջ, թող Փաշինյանն իր կողքի «գալուբոյների մշակույթը» մաքրի. Գագիկ Սարուխանյան (video) Աղվան Հովսեփյանին կալանավորե՛ք, բանակում բոլոր սպանությունները կբացահայտվեն. որդեկորույս ծնողներ (video) Էսօր մի «Ռամիլ Սաֆարովներ էլ» Քննչական կոմիտեում են. լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ու ՔԿ ներկայացուցիչների միջև (video) Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի Էս ա՞ մեր ոստիկանը.իրավապաշտպան Մարինա Պողոսյանին ու մի խումբ քաղաքացիների արգելեցին փողոց փակել (video) Բանակում սպանությունները կոծկելու կնքահայրը Աղվան Հովսեփյանն է.որդեկորույս ծնող (video) Ազգային ժողովում լավ ա՞, տաք ա՞. քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) Հայկ Գրիգորյանն առաջին հանցագործն է. սևազգեստ ծնողները՝ ՔԿ ներկայացուցիչներին (video) Ֆեյսբուքից դուրս եկեք, եկեք Հանրապետության հրապարակ. Անի Զախարյանը համահայկական կոչ է անում (video) Կանցնեն դարեր և Ռոբերտ Քոչարյանին կհիշեն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը հիշեց Տիգրան Մեծին.Միհրդատ Մադաթյան (video) Զինվորական կա, ուզում է վարկ վերացնի, ասում են՝ գնա, թող Սերժ Սարգսյանը տա.էս մարդիկ լքում են երկիրը.ազատամարտիկ (video) «Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում». Արսեն Ջուլֆալակյան Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...