ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո բոլորովին նոր որակի օրենսդիր ձեւավորելու մասին բարձրաձայնողներն արդեն որերորդ անգամ ապացուցում են՝ 7-րդ գումարման ԱԺ-ն որակական ու բովանդակային որեւէ առավելություն չունի նախորդների նկատմամբ:

Քաղաքական բնույթի բանավեճերը, նույնիսկ բարձր տոնն ու հուզականությունը, այո, կարող է բնորոշ լինել քաղաքականությամբ զբաղվողներին, բայց անձնական վիրավորանքը, քաշքշոցն ու մանավանդ հայհոյանքը չպետք է տեղ ունենան երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում:

Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ, եւս մեկ անգամ վերահաստատեց՝ քաղաքական ադեկվատության ու քաղաքակրթության առումով իրավիճակ չի փոխվել: Դրան հաջորդած մյուս երկու թեւերի՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» պատգամավորների փոխադարձ վիրավորանքներն ու իրար «բան լսեցնելը» կնքեցին ասածիս ճշմարտացիությունը:

Քաղաքական դերակատարների փոփոխությունից հետո հիմնական խաղացողներն ասես իրենք իրենց ու առհասարակ բոլորին ապացուցելու բան ունեն: Իշխանությունը փորձում է համոզել, որ ինքը թե՛ իշխանություն է, թե՛ ընդդիմություն իր իսկ ներսում, ընդդիմությունն ամեն բան անում է, որ ընդդիմադրի ծիրանին ու թագը միայն ինքը կրի:

Իսկ հասարակությունն այդպես էլ չի հասկանում՝ ով ինչ խաղ է խաղում: Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ, անթույլատրելի, զազրելի միջադեպը քննադատեցին ու դատափետեցին գրեթե բոլոր պատգամավորները, բայց նրանցից եւ ոչ մեկն այդպես էլ հարց չբարձրացրեց՝ ի՞նչ անել, որ հետագայում նման սցենարներ չլինեն, ու խորհրդարանը զբաղվի իր բուն՝ օրենք գրելու գործառույթով: Փոխարենը կրակի վրա յուղ լցնելով՝ 3 օր շարունակ վատնեցին թանկագին ժամանակն ու «ռազբորկային իտոգ տվեցին»:

Խորհրդարանական քառօրյայի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստը հայտարարությունների ժամ է, այդ օրը երկու տասնյակից ավելի ելույթ ունեցած պատգամավորներից միայն մի քանիսը խոսեցին ըստ էության, մնացածը` «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» սկզբունքով վերլուծում էին քաշքշուկն ու միմյանց վրա գոռում:

«Իտոգ տալու» գործընթացն այնքան ահագնացավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը զայրացած ու վիրավորված տոնով երիտասարդներին բացատրեց, թե խորհրդարան ինչի համար են գալիս:

Հուսանք՝ խորհրդարանական կառավարման երկրի թիվ մեկ ամբիոնը հետայսու նմանատիպ «բազարների» ականատեսը չի լինի, պատգամավորներն իրենք իրենց հաշիվ կտան, կհարգեն ՀՀ պետական լեզուն՝ գրական հայերենն ու «քուչի» բառապաշարն իրենց բակերում կկիրառեն միայն, կկարողանան զսպել երիտասարդին բնորոշ տաքարյունությունն ու այդ էներգիան կարդալու եւ սովորելու վրա կիրացնեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել». նախարար Թորոսյանի պատիվը գետնով են տալիս Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կապ նա ունի «Ֆլեշի Բարսեղի» հետ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նախարարի եւ Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» է անցել «Մախաթը պարկում չի մնա». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է Փաշինյանի հաջորդ թիրախը. Մոնումենտի դղյակները կփռվեն ասֆալտին Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են Էդ փչացած Ազգային ժողովից պիտի Անդրանիկ Քոչարյանին, Նաիրա Զոհրաբյանին դուրս հանեն.սևազգեստ մայրերը հունից դուրս եկան (video) Հիշում ե՞ք՝ Արարատ Միրզոյանն ինչ անկեղծ ասում էր, որ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու կարիք չկա.Խոսրով Հարությունյան (video) Քրեական ենթամշակույթից առաջ, թող Փաշինյանն իր կողքի «գալուբոյների մշակույթը» մաքրի. Գագիկ Սարուխանյան (video) Աղվան Հովսեփյանին կալանավորե՛ք, բանակում բոլոր սպանությունները կբացահայտվեն. որդեկորույս ծնողներ (video) Էսօր մի «Ռամիլ Սաֆարովներ էլ» Քննչական կոմիտեում են. լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ու ՔԿ ներկայացուցիչների միջև (video) Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի Էս ա՞ մեր ոստիկանը.իրավապաշտպան Մարինա Պողոսյանին ու մի խումբ քաղաքացիների արգելեցին փողոց փակել (video) Բանակում սպանությունները կոծկելու կնքահայրը Աղվան Հովսեփյանն է.որդեկորույս ծնող (video) Ազգային ժողովում լավ ա՞, տաք ա՞. քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) Հայկ Գրիգորյանն առաջին հանցագործն է. սևազգեստ ծնողները՝ ՔԿ ներկայացուցիչներին (video) Ֆեյսբուքից դուրս եկեք, եկեք Հանրապետության հրապարակ. Անի Զախարյանը համահայկական կոչ է անում (video) Կանցնեն դարեր և Ռոբերտ Քոչարյանին կհիշեն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը հիշեց Տիգրան Մեծին.Միհրդատ Մադաթյան (video) Զինվորական կա, ուզում է վարկ վերացնի, ասում են՝ գնա, թող Սերժ Սարգսյանը տա.էս մարդիկ լքում են երկիրը.ազատամարտիկ (video) «Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում». Արսեն Ջուլֆալակյան Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...