Վիկիլիքսը նոր փաստեր ունի Նիկոլ Փաշինյանի դեմ

Համացանցում շրջանառվում են Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի իրադարձություններին, որտեղ շոշափվում է այն ժամանակվա արմատական ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի դերակատարման հարցը: Հրապարակման մեջ խոսվում է նաև, թե այն ժամանակվա ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը ինչ տեղեկություններ են հաղորդել օտարերկյա դեսպանատներին:

2008թ. մարտի 1-ի իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։


Մաս 1. Կարելի էր խուսափել զոհերից. Բաց թողնված հնարավորություն
01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։
Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։
Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։
Այդ ժամանակահատվածում, ինչպես նշվումէ գացտնազերծված փաստաթղթում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել):

Մաս 2. Զինված ուղղորդվող զանգված


03.03.2008թ – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, և մի շարք այլ կազմակերպություններին. Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ Երևանի փողոցներում հարաբերական անդորր է, մինչդեռ 36 ժամ է անցել այն բախումներից, որի ժամանակ ցուցարարները օգտագործում էին Մոլոտովի կոկտեյլներ։ Նա նշում է, որ բախումների պահին ցուցարարների թիվը եղել է 15-25000, սակայն մարտի 2-ի առավոտյան այն արդեն էականորեն նվազել է՝ այն բանից հետո, երբ կարդացել են Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ վերջինս կոչ էր անում ցրվել։ Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Չնայած Կառավարության պնդումներին, Փեննինգթոնը նշում է, որ իրենք չեն նկատել ցուցարարների մոտ մարտական զենքեր և գտնում են, որ դրանք եղել են միայն կառավարական ուժերի ձեռքին։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Կան մի քանի դրվագներ, որոնցում ոստիկանները ի վերջո զենքերը ուղղել են ամբոխի ուղղությամբ, սակայն այդպիսի դրվագները շատ սահմանափակ են եղել։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ[2]։
11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։
Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։ Նշում է, որ իրենք կառավարության ներկայացուցիչներին մտահոգություն են հայտնել՝ կապված քրեական օրենսգրքի 300 և 333 հոդվածների հետ, որոնք, ըստ իրենց, անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը քրեականացնելու համար, ինչքան էլ այդ խոսքը անտանելի լինի։ [3]
09.04.2008թ. նամակում ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին Փեննինգթոնը փորձում է ներկայացնել մարտի մեկի 8 զոհերի մահվան հանգամանքները։ Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները»։


Վիկիլիքսը նոր փաստեր ունի Նիկոլ Փաշինյանի դեմ

Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառության մեջ են դրվում հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության ղեկավարն է և անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի գործի բացահայտման համար : Սա նշանակում է, որ կան ուժեր, ովքեր տիրապետելով Մարտի 1-ի փակ ինֆորմացիային, նպատակահարմար են գտել այն հանրայնացնել: Գաղտնազերծված էջերը բավարար նախադրյալներ են`   Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանին վերստին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար: Թերևս Վիկիլիքսը նոր փաստեր ևս ունի, որոնք գուցե դեռ կհրապարակվեն: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել իրեն առնչվող ակնհայտ մեղադրանքներին: Առայժամ կատարվածի մասին պարզաբանում են տվել միայն Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, որոնք ըստ էության հաստատել են, որ իրենք դեսպանատներին տեղեկություններ են հաղորդել: Սաֆարյանն ու Բախշյանը պնդում են, որ իրենք այդ պահին հնարավորություն չեն ունեցել ճշտելու զոհերի մասին տեղեկությունների իրավացիությունը և հաղորդել են ընդամենը քաղաքացիներից լսած խոսակցությունները: Արդյունքում`  պատգամավորները փոխանցել են չճշտված տեղեկություն, իսկ Նիկոլ Փաշինյանը հրահրել է բախում, ինչը արտացոլվել է ԱՄՆ դեսպանատան գրագրության մեջ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 51388 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած բանավեճի մասին Այս 1.5 ամսում բանակում զոհերի հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից. Նիկոլ Փաշինյան Ուրախ կլինեմ, եթե նա առաջին հարցին «Ոչ» պատասխանի. Ավետիք Չալաբյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյան «Ոստիկանությունը, ԱԱԾ գործակալական ցանցի շնորհիվ կարող էին 5 րոպեում պարզել». Վալերի Պողոսյան Լարված իրավիճակ Արցախում․ցուցարարներ են բերման ենթարկվել (տեսանյութ) Կան մարդիկ, որ ուղղակի ուրիշ լեզու չեն հասկանում, այդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս, որ սկսեն սովորել ջութակ նվագել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար հասկանան. Փաշինյանն ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելու մասին Եթե փոփոխությունը չլինի, մենք մինչև 2035թ. գործող ՍԴ չենք ունենա. վարչապետ Վանաձորում մի շարք համատիրությունների ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ, որոնք կատարել են ավտոմեքենաների առքուվաճառք Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի. Նիկոլ Փաշինյան Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան (տեսանյութ) Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինեն. Շանթ Հարությունյան. տեսանյութ Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել». նախարար Թորոսյանի պատիվը գետնով են տալիս Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից. ի՞նչ կապ նա ունի «Ֆլեշի Բարսեղի» հետ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նախարարի եւ Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» է անցել «Մախաթը պարկում չի մնա». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է Փաշինյանի հաջորդ թիրախը. Մոնումենտի դղյակները կփռվեն ասֆալտին Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են Էդ փչացած Ազգային ժողովից պիտի Անդրանիկ Քոչարյանին, Նաիրա Զոհրաբյանին դուրս հանեն.սևազգեստ մայրերը հունից դուրս եկան (video) Հիշում ե՞ք՝ Արարատ Միրզոյանն ինչ անկեղծ ասում էր, որ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու կարիք չկա.Խոսրով Հարությունյան (video) Քրեական ենթամշակույթից առաջ, թող Փաշինյանն իր կողքի «գալուբոյների մշակույթը» մաքրի. Գագիկ Սարուխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...