Ալեկոծություն Իրանում. Թրամփը պահանջում է չհալածել ցուցարարներին և ուժ չկիրառել

Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդիկ զոհվեցին: Նախ՝ իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աններելի սխալ է համարել ուկրաինական օդանավը իրանական ռազմական ստորաբաժանումների կողմից խոցելը: «Երբ ինձ համար պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել շատ ցավալի ու աններելի սխալի պատճառով, ես իսկույն կարգադրեցի պաշտոնյաներին պատասխանատու կերպով հաղորդել այդ տեղեկատվությունը», -այսօր հեռուստաելույթում ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները: Այսօրվա հեռուստաելույթում Հասան Ռոհանին կոչ է արել միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ դատարան ձևավորել: Նա ասել է, որ աններելի սխալի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին ասել է, թե ուկրաինական օդանավի կործանման գործով լայնածավալ հետաքննություն է սկսվել, և արդեն կան ձերբակալված որոշ անձինք՝ տեղի ունեցածում իրենց դերակատարության համար: Ձերբակալվածների անուններն ու պաշտոնները չեն նշվել:

Միևնույն ժամանակ՝ երիտասարդ իրանցիների մեծ խմբեր բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների շենքերի մոտ և պահանջում են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հրաժարականը: Նրանց վրդովվեցրել է Իրանի հակաօդային պաշտպանության հաշվարկի կողմից ուկրաինական մարդատար «Բոինգը» վայր գցելու փաստը: Ցուցարարները պահանջում են պատժել ոչ միայն հաշվարկի զինծառայողներին, այլև վերադասին: «Կորչեք բոլորդ, կուշտ ենք Ալիից»,- վանկարկել են երիտասարդները՝ նկատի ունենալով երկրի գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի թիվ մեկ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին: Որդեկորույս ծնողները միացել են ցույցերին. - «Մենք երկնքում մեր երեխաներին ենք կորցրել, հիմա ի՞նչ անենք, ո՞ւր գնանք», - այս մեղադրանքն են հնչեցնում ողբացող մայրերը:

Անցած շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Իրանի ղեկավարները խոստովանել են օդանավը սխալմամբ վայր գցելու հանգամանքը: Զելենսյկին հայտարարել է, որ Իրանը պարտավոր է հատուցել սարսափելի կորուստը և պատժել մեղավորներին:

Կանադայում կա իրանական բավական մեծ համայնք, այդ թվում երիտասարդ ուսանողներ ու գիտնականներ, և չարաբաստիկ PS752 չվերթի ուղևորներից շատերը ծագումով իրանցիներ էին, ովքեր Կիևում պետք է փոխեին օդանավն ու մեկնեին Կանադա: Զոհրից 13-ը բնակվել են Ալբերթա նահանգի վարչական կենտրոն Էդմոնթոնում: Այստեղ դիմելով սգավորներին՝ վարչապետ Ջաստին Տրյուդոն հավաստիացրել է, որ Կանադան պահանջում է «Բոինգի» ոչնչացման արդար, թափանցիկ քննություն և պատիժ: «Րոպեների ընթացքում մարեց 176 կյանք, բայց անհաշիվ տուժածներ՝ ծնողներ, զավակներ, ամուսիններ, բարեկամներ ամբողջ աշխարհում և Կանադայում շարունակելու են տառապել և պետք է փորձեն վերակառուցել իրենց կյանքն այս սարսափելի կորստից հետո: Դուք հիմա գուցե ձեզ աներևակայելի միայնակ եք զգում, բայց դուք մենակ չեք, ամբողջ երկիրը ձեզ հետ է: Այսօր, վաղը և գալիք տարիներին մենք միասին կկառուցենք այն ապագան, որի մասին նրանք բոլորը երազել են», - ասել է Ջաստին Տրյուդոն:

Պաշտոնական Իրանը հավաստիացնում է, որ սարսափելի պատահարի հանգամանքները թաքցնելու մտադրություն չկա: «Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, ամեն ինչ կարվի նման պատահարների կրկնությունը կանխելու համար», - խորհրդարանում երեկ հայտարարել է խոսնակ Ալի Լարիջանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից պահանջել է չհալածել ցուցարարներին և ուժ չկիրառել նրանց նկատմամբ: Թրամփն իր համերաշխությունն է հայտնել նրանց: Թեհրանն այսօր պատասխանել է, թե իրանցիները Թրամփի այդ քայլը մերժում են, քանի որ չեն մոռացել, թե ով է սպանել գեներալ Սուլեյմանիին և ով է նախաձեռնել տնտեսական դժվարություններ առաջացրած պատժամիջոցները:

«Երբ Իրանի ժողովուրդը սգում էր, մենք տեսանք, թե ինչպես է Թրամփը կոկորդիլոսի արցունքներ թափում մեր ժողովրդի համար և պնդում, թե իբր Իրանի ժողովրդի կողքին է: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես է մեր երկրի ամենասիրված գեներալին սպանելուց հետո նա սպառնացել ռմբահարել 52 մշակութային կենտրոնները: Իրանի ժողովրդի գլխավոր սոցիալական, տնտեսական, բժշկական խնդիրների ու պարենի պակասի պատճառն այդ անձի կողմից սահմանած անմարդկային պատժամիջոցներն են», - ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին:
Մինչդեռ իրանցի երիտասարդների բողոքի ակցիաները շարունակվում են. այսօր ցույցեր են անցկացրել Թեհրանի Շարիֆի ճարտարագիտական և Ամիր Քաբիրի համալսարանների ուսանողները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1715 անգամ
Լրահոս
Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն Օրակարգը փակվել է. կար մի խնդիր Առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ. իշխանությունը գումար է առաջարկում Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են Գագիկ Ասլանյանը դատախազություն դիմում ուղարկել է՞ «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանը բավարարված է Քոչարյանին կալանքի տակ պահելու հաճույքից, իսկ նոր հրապարկված փաստերը այլ բան են ասում Մարտի 1-ի մասին Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը գիրք էր նվիրում քաղաքացիներին /տեսանյութ/ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան Որ օրը կլինի ոչ աշխատանքային. մի քանի գերատեսչություն դեմ է Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին Փաշինյանի բանակցությունները տանում են հող հանձնելուն. Շահե Աջեմյան .անոնս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »