Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ․ ո՞վ է վճարել

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:

Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հոդվածն իրականում պատվիրված է և բավական թանկ է արժեցել։ Կառավարության մեր աղբյուրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննություն իրականացնել և համացանցի բաց աղբյուրներից պարզել իրականությունը։

 

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի և ծառայությունների մասին (հոդված կարող եք պատվիրել այստեղ)։ Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել միջին թանկության ծառայություններ մատուցող։ Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկա են հավելյալ ծառայություններ, որոնք գինը կարող են հասցնել մինչև 6 940 000 դրամ։ Այդ ծառայություններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերեն թարգմանություն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 և ավել դիտում 99 430 դրամ, հոդվածի պատրաստում փորձագետի կողմից 248 575 դրամ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությանը գովաբանող հոդվածի դեպքում պատվիրատուն օգտվել է նաև հավելյալ ծառայություններից։ Հոդվածի հեղինակը հայտնի լրագրող FRANK NIENHUYSEN, ով գրում է քաղաքական և տնտեսական թեմաներով։ Եթե հաշվի առնենք նաև այս հանգամանքը, ապա կառավարությանը գովաբանող հոդվածը պատվիրատուի վրա նստել է ավելի քան 6 մլն 900 հազար դրամ։

Այս պահին դեռևս հստակ չեն տեղեկությունները, թե հոդվածի համար ով է վճարել։ Մեր աղբյուրները զերծ մնացին այս մասով տեղեկություններ տրամադրելուց։ Առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ։

Հ․Գ․ Իհարկե որևէ դատապարտելի բան չկա սրանում, որ միջազգային մամուլում պատվիրված հոդվածներ հայտնվեն Հայաստանի մասին, սակայն անհասկանալի է, թե ինչու է կառավարության ղեկավարը սա համարում ձեռքբերում և իշխանական ամբողջ թիմը փորձում է պատվիրված հոդվածը ներկայացնել, որպես կարևորագույն հաղթանակ միջազգային արենայում։

politik.am

դիտվել է 1234 անգամ
Լրահոս
Աճեմօղլուն պայթեցրել է Փաշինյանի աճպարարությունը Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել Հայ-իսրայելական նուրբ մեսիջներ Իմփիչմենթը սկսվեց. Թրամփը Դավոսից վերադարձավ «Ո՞նց հասկանանք, թե ով է ճիշտ». Բաբկեն Հարությունյան Օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի․ Սուրենյան 10 փաստ Նիկոլ Փաշինյանից, որոնք անհնար է կարդալ առանց հումորի Միակ թերությունն այն էր, որ դատավճիռն ասուլիսի դահլիճում ներկաներն ունկնդրում էին նստած Ստախոսությունը յուրահատուկ ոտնձգություն է «Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու» Ասում է, թե ՀայկոՄկոյի սքեթչը դրեք, այնտեղ պատասխանները կգտնեք․ տնաշեն, բա էլ խի՞ ես յեքյա ասուլիս հրավիրել «Փաշինյան Նիկոլ, բա խի էիր իրեն ԱԱԾ պետ նշանակում. Լավ չէիր» «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ». Նիկոլ Փաշինյան «Դե հասկանալի է, կյանքում գեթ մեկ իսկական ընկեր չունեցած մարդու համար այս երգը հիշեցում է իր ապագա միայնակ ու դժնդակ օրերի մասին» Վարչապետը բյուջեի խնայողության մասին հիշեց, երբ հերթը հասավ լրագրողներին Նիկոլ Փաշինյանի հույսը Ալիևն է «Չեմ ցանկանում մտնել դիսկուրսի մեջ, եթե ՀՀ գործող վարչապետն ասում է, որ նախկին իշխանությունների ժառանգությունը սա է, թող նախկին իշխանությունները պատասխանեն դրան»․ Դավիթ Բաբայան Փաշինյանի երազած ծառայությունը Հրայր Թովմասյանը չի առաջարկել Երբ կառավարությունն անկարող է. 168.am «Բժիշկները կհաստատեն: Մարդիկ իրենք իրենց կատարյալ առողջ են համարում միայն մի հիվանդությամբ տառապելիս» Գերագույն գլխավոր սուտասանը խճճվել է իր ստերի մեջ Փաշինյանի երազած ծառայությունը Հրայր Թովմասյանը չի առաջարկել Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը Նիկոլ Փաշինյանը թող պատրաստվի Մարտի 1-ի գործով ցուցմունք տալուն․Դավիթ Շահնազարյան (video) 1996-ի սեպտեմբերի 25-ին Հրայր Թովմասյանը ցուցարարների մեջ էր ու պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, բայց պարզվում է՝ պիտի պատասխան տա այդ ընտրությունների կեղծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Թեմա` տնտեսական սկանդալ հայ-ղազախական հարաբերություններում. Հայաստանից Ղազախստան ներմուծված մեքենաների հարցում առաջացած խնդիրներ, տնտեսական այլ հարցեր Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը, «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը: Թեմա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Կապանում Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ փակված ծննդատներ, մասնավորապես Աչաջրի ծննդատան ճակատագիրը նոր ակցիաներ, ինչ են պատրաստվում անել: Հունվարի 27-֊ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա փաստաբան ՎահանՀովհաննիսյանի ասուլիսը: Թեման՝ 1. ԱԺ–ն ՀՀ ոստիկանությանն իրավունք տվեց օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակումգաղտնալսում կատարել առանց դրա համար հատուկթույլտվություն ստանալու։ Որո՞նք են որոշման ռիսկերը ևորքանո՞վ է բարդանում փաստաբանների ուլրագրողների աշ... Հունվարի 27-֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա հոգեբան ՍամվելԽուդոյանի ասուլիսը: Թեման՝ Հայոց բանակը 28 տարեկանէ: Հետհեղափոխական բանակի հոգեհուզական վիճակը:Բանակ-հասարկություն. տրամադրություններ,տրամադվածություններ ու ընկալումներ Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և քաղաքագետ Լիլիթ Թումանյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. հնչեցրած 100 փաստն ու տեսակետները. ներքաղաքական օրակարգ: ՀՈՒՆՎԱՐԻ 27-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը: Թեմա.- Մաեստոր Մանսուրյանը նշում է ծննդյան 81-ամյակ: Սիրով հրավիրում ենք մասնակցելու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսին: Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2020թ-ի Հունվարի 30-ին, ժամը՝ 16:00-ին Երևանում, Մարիոթ հյուրանոցում, Թագուհի Էրատո սենյակում (հասցե. Ամիրյան փող. 1)։ Մամուլի ասուլիսին ներկա կգտնվեն և խոսքով հանդես կգան ՎԶԵԲ-ի Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսեն և Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձե: Սույն թվականի հունվարի 26-ին Երևանի Մարիոթ հյուրանոցիԱրարատ դահլիճում ժամը 12- ին տեղի կունենա կուսակցության հիմնադիր վեհաժողովը.Սիրով հրավիրում ենք Ձեզ վերոգրյալ միջոցառումըլուսաբանելու:Վարդան ԱյվազյանՍուրեն ՕքմինյանՎահան ՀովհաննիսյանԱրագած Ախոյան Հարգելի լրագրողներ չեղարկվել է հունվարի 24-ի ժամը 12:00-ի Հայելի ակումբի ասուլիսը, հայցում ենք ձեր ներողամտությունը: