Հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Գլխավոր դատախազության առջև հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում հիմքերը պակաս են, իրենք կենդանի վկաներ են։

Իհարկե, ծնողների կողմից բոլոր բողոքները պետք է քննության առարկա դառնան, բայց այս պատմության մեջ նաև կարևոր է այն հանգամանքը, թե ինչու են, այնուամենայնիվ, մայրերը լռել տարիներ, հաճախ տասնամյակներ շարունակ: Արդյոք նրանց վախեցրե՞լ են. եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռել այսքան տարիներ:

Սրան զուգահեռ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ գործ՝ կապված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումների հետ Իտալիայի քաղաքացիների կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասով որևէ տեղաշարժ առկա չէ, քանի որ չեն կարողանում ապացուցել այն փաստը, որ այդ որդեգրումն ապօրինի է: Բանն այն է, որ ապօրինի որդեգրման պարագայում որոշ բժիշկներ պետք է մեղադրվեն նրանում, որ սխալ ախտորոշում են տվել և երեխաներին արհեստականորեն համարել հիվանդ, որպեսզի արտահերթ կարգով կարողանան կազմակերպել որդեգրումն իտալացիների կողմից, հակառակ դեպքում նախապատվությունը կտրվեր հայաստանցի որդեգրողներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգել չկարողանալու պատճառը նաև աշխարհում գոյություն ունեցող որդեգրման կարգն է, որը հստակ սահմանում է՝ եթե երեխան որդեգրվում է, ապա մինչև վերջինիս 18 տարեկան դառնալը ոչ ոք իրավունք չունի նրան որևէ ախտորոշման ենթարկել, արյուն վերցնել. դա կարող են անել միայն նրանց՝ չափահաս՝ 18 տարեկան դառնալուց հետո վերջիններիս ցանկությամբ: Եվ հիմա իրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջև:

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում` հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Փաշինյանը որոշել է գլուխը կտրել, գլխացավը բուժելու փոխարեն Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում շատ լուրջ առաքելություն է իրականացնում․Վիկտոր Սողոմոնյան (video) Անբարոյականություն է Գեորգի Կուտոյանի մահը Մարտի 1-ի հետ կապելը․ Վիկտոր Սողոմոնյան (video) Հաջորդ Ամանորին տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնենք. Փաշինյան Պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացած է․ Տիգրան Ավինյան Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը` փետրվարի 3-ին Նոր գլխավոր դատախազի անունը հայտնի է Հակահայկական հիստերիան ամենուր՝ Վրաստանից մինչև ռուսական իշխանության հայազգիները Լավրովն ու Շոյգուն մնացին. Պուտինին դուր է գալիս պաշտպանական ու արտաքին քաղաքական կուրսը «Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին: Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ…». Ռուբեն Ռուբինյան Ինչու՞ Արման Բաբաջանյանը երեք տառն իր վրա վերցրեց. Մարինա Խաչատրյան (video) «Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել». Անի Սամսոնյան Ռուբինյանի հետ սուրճ չեմ խմել, նեղվել ա.նրա հետ ի՞նչ սուրճ խմեմ, ինքն անհետաքրքիր ա. Էդմոն Մարուքյան (video) Նիկոլ Փաշինյանը պետք է իր հոգեկան ու հոգեբանական վիճակի վերաբերյալ էլ փաստաթուղթ ներկայացնի.Մարինա Խաչատրյան (video) 185 մլն. դրամ պարգևավճար տալու փոխարեն կարող էիք հինգ ծննդատուն գործարկել. Մարինա Խաչատրյան (video) Ներողություն եմ խնդրում Գեորգի Կուտոյանի ընտանիքից տիրող «դիակապտության» համար. Տիգրան Քոչարյան (video) Ազգային խենթանոց Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» նաև յուրայիններն են 8-12 տարի ազատազրկում. ո՞րն է քրեական ենթամշակույթի իրավական բնորոշումը Նիկոլ Փաշինյանի խայտառակ խոստովանությունը Արմեն Սարգսյան, հասարակությունը հիվանդ է, իսկ Դուք լռում եք. Արամ Գ. Սարգսյան (video) Մանվել Գրիգորյանի վիճակը վատթարանում է.ինչու՞ թույլ չեն տալիս Գրիգորյանը բուժումը շարունակի արտերկրում.փաստաբան (video) Չկա մարդ, չկա խնդիր.ու՞մ է ձեռնտու Մանվել Գրիգորյանի մահը (video) Պուտինը Չայկային նոր պաշտոն տվեց Տղաներ և սիրելի աղջիկներ, էսօր կաք, վաղը չկաք.գլուխներներդ մի կորցրեք, Ձեզ նորմալ պահեք. Էդմոն Մարուքյանը՝ «իմքայլականներին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 25-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։ Բանախոսներ՝ Գայանե Շահնազարյան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Զարաֆյան՝ բնապահպան Հասմիկ Խաչունց` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Հռիփսիմե Առաքելյ... Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով: Բանախոս՝ Վարուժան Հոկտանյան՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ ԿԸՀ արժեքների: 2019թ․-ի տվյալները հրապարակվելու են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի 23-ին։ Ս/թ-ի հունվարի 23-ին ժամը 14:00-ին Հրազդանի Հ.Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզի Խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը, որի ընթացքում Կոտայքի մարզպետը հանդես կգա Կոտայքի մարզպետարանի՝ 2019 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Հունվարի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը: Թեման՝ «Թանգարանի գործունեության տարվա ամփոփում. արդյունքները: 2020-ի ծրագրերն ու անելիքները: 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին նվիրված գիտաժողով և ցուցադրություն: Հարակից հարցեր»: «Տեսակետ» մամուլի ակումբի ասուլիսները ժամանակավորապես կանցկացվեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գրասենյակում, հ... Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա` Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների իրական թիվը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը: Հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: ՀՈՒՆՎԱՐԻ 22-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Ի՞նչ դեր ունեն համատիրությունները՝ վճարների հավաքագրման, թե բազմաբնակարան շենքերում տարբեր խնդիրների լուծման. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: Հունվարի 22-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և բժիշկ, սննդի հիգիենայի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը: ԹԵՄԱ՝ սպանդանոցների հիմնախնդրի շուրջ: