ՀՀ քննչական կոմիտեն որոնում է Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 26-ի՝ ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կենտրոն վարչական շրջանում գործող խաղասրահներից մեկի դուռը և հափշտակել «Փլեյսթեյշն 4» տեսակի 3 համակարգիչ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խաղասրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են 3 երիտասարդ մուտք գործում սրահ, շրջում, վերցնում ինչ-որ իրեր և դրսում կայանված ավտոմեքենայով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել «Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները Աշնակում և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Նաբիլ Ֆեքիր. Մոտ չեմ «Լիվերպուլ» տեղափոխվելուն Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին Մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ. Տիգրան Ավինյան Ամեն ամսվա վերջին կսահմանվի մեկ օր միայն քաղաքացիների ընդունելության համար. Սփյուռքի նախարար
Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ 69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել. Լուսինե Բադալյան Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին Ոչ ամոթ ունի, ոչ ներքնազգեստ․ Կաննի կինոփառատոնին աստղը փայլել է ամբողջ տեսքով (լուսանկարներ) 8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են Նիկո՛լ, ինձ պետք է նշանակես Առաջին տիկնոջ պաշտոնում. Հակառակ դեպքում ես կպատռեմ քո դիմակը, Նիկոլ Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր թունավորում են մյուսների կյանքը իրենց հաճույք պատճառելու համար Անատի Սաքանյանը ամաչում է 5 տարի առաջ ունեցած իր վուլգար տեսքի համար. տեսեք ինչ լուսանկար է նա հրապարակել (լուսանկար) Միայն տեսեք, թե ինչ տեսքով է այսօր Քրիստինե Եղոյանը երևացել հեռուսատաէկրաններին (լուսանկար)
website by Sargssyan