Հակահեղափոխության թավշյա վտանգը

Մինչ Հայաստանում մեծ ուշադրությամբ հետևում էին, թե ինչ զարգացումներ են ծավալվում Սոչիում, որտեղ առաջին անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը, և, թերևս, առաջիկա ժամանակահատվածում միայն կերևան այդ հանդիպման արդյունքները կամ հնարավոր ազդեցությունը հայ-ռուսական հարաբերության, ներքաղաքական հարցերի ու նաև արցախյան խնդրի վրա,

Հայաստանում ծավալվեց ուշագրավ եռակողմ բանավեճ երեք նախկինների՝ երկու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ու նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև:

Իսկ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններն էին հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Արցախի բանակցային մասնակցության մասին:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարել էր վտանգավոր, թե Հայաստանն էլ կողմ է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անսպասելի արձագանքել էր և ասել, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգենը՝ անգետ, ու չգիտե, որ Հայաստանը միջազգայնորեն է ճանաչվել կողմ՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի համաժողովում, հակամարտության երեք կողմերից մեկը՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաև, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Տեր-Պետրոսյանին միաժամանակ պատասխանել են թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը:

Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր Տեր-Պետրոսյանի մոտեցումները արցախյան խնդրում և դրանց պատճառով նրա հրաժարականը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե նա ստում է՝ իրեն վերագրելով այն, ինչը տեղի է ունեցել հենց Տեր-Պետրոսյանի օրոք, այսինքն՝ Արցախի բանակցային գործընթացից դուրս մնալը:

Մինչև ուր կծավալվի այս բանավեճը և փոխադարձ մեղադրանքները, կմիանա՞ «խրախճանքին» Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Հարցեր են, որոնց դժվար է իհարկե ստույգ պատասխանել, սակայն մի բան երևի թե բավականին նշմարելի է՝ Հայաստանում բոլոր ուղղություններով տեղի է ունենում հին համակարգի, այսպես ասած, հոգևարքը և դա պետք է արտահայտվեր նաև արցախյան խնդրում:

Գլխավորը իհարկե այն է, որ այդ գործընթացի մասնակիցները գործեն նոր Հայաստանին օգնելու, ոչ թե խանգարելու և նոր Հայաստանի դեմ պայքարելու նկատառումներով, երբ ամեն հնարավոր առիթ փորձում են օգտագործել իրենց մասին հիշեցնելու և, այսպես ասած, գործընթացների մակերևույթին մնալու, լինելու համար:

Երբ խոսք է գնում Հայաստանում հնարավոր հակահեղափոխության մասին, ի վերջո պետք է նկատի ունենալ, որ այն ամենևին արտահայտված կամ իբրև վտանգ թաքնված չի լինելու միայն խոշոր կապիտալի, օլիգարխիայի կամ, ՀՀԿ այսպես ասած՝ «դե յուրե մեծամասնության» ներքո:

Հակահեղափոխությունը կարող է արտահայտվել նաև այդպես, երբ նախկին նախագահները և նախարարները կփորձեն թելադրել թե՛ լրատվական, թե՛ քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով պահպանել իրենց ազդեցությունը նոր Հայաստանի վրա:

Ընդ որում, շատ դժվար է ասել, թե հակահեղափոխության որ վտանգն է ըստ էության առավել սպառնալիք և բարդ՝ հանրային հակազդման և զսպման տեսանկյունից:

Ինքնին անիմաստ ու վտանգավոր է խորամուխ լինել նախկինների այդ բանավեճի մեջ և, կամա թե ակամա, փորձել կողմնորոշվել կամ հասկանալ, կամ հանրությանը բացատրել, թե նրանցից ում մեղադրանքն է ավելի դիպուկ կամ ավելի ճիշտ՝ ով է իրականում ավելի շատ պատասխանատու այս կամ այն բանակցային դրվագի կամ կարգավորման տարբերակի համար:

Նոր Հայաստանն ունի իր խնդիրները և դրանցից առաջնայիններից մեկը, անշուշտ, հների դիսկուրսից դուրս գալն ու դրան այլևս երբեք չտրվելն է:

Աղբյուրը` 1in.am

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել «Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները Աշնակում և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Նաբիլ Ֆեքիր. Մոտ չեմ «Լիվերպուլ» տեղափոխվելուն Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին Մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ. Տիգրան Ավինյան Ամեն ամսվա վերջին կսահմանվի մեկ օր միայն քաղաքացիների ընդունելության համար. Սփյուռքի նախարար
Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ 69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել. Լուսինե Բադալյան Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին Ոչ ամոթ ունի, ոչ ներքնազգեստ․ Կաննի կինոփառատոնին աստղը փայլել է ամբողջ տեսքով (լուսանկարներ) 8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են Նիկո՛լ, ինձ պետք է նշանակես Առաջին տիկնոջ պաշտոնում. Հակառակ դեպքում ես կպատռեմ քո դիմակը, Նիկոլ Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր թունավորում են մյուսների կյանքը իրենց հաճույք պատճառելու համար Անատի Սաքանյանը ամաչում է 5 տարի առաջ ունեցած իր վուլգար տեսքի համար. տեսեք ինչ լուսանկար է նա հրապարակել (լուսանկար) Միայն տեսեք, թե ինչ տեսքով է այսօր Քրիստինե Եղոյանը երևացել հեռուսատաէկրաններին (լուսանկար)
website by Sargssyan