ՀՀԿ նոր նախագահը. Անսպասելի հանգամանքներ

Lragir.am-ը գրում է.

Տեր-Պետրոսյանը վերցրեց կրակն իր վրա

Հանրապետական կուսակցության պատգամավորները մի քանի անգամ հայտարարել են, որ դառնում են նոր գործադիր իշխանությանն ընդդիմություն, միաժամանակ նույն շրջանակից եղել են ազդակներ, որ դա ամենեւին չի ենթադրելու գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների ինքնանպատակ սաբոտաժ եւ տորպեդահարում:

ՀՀԿ-ն ներկայում կանգնած է ներքին երկու լուրջ կռվի առաջ: Մեկն առնչվում է ներկուսակցական վերադասավորումներին՝ ով է գնում, ով է մնում, ինչ հարաբերակցությամբ, եւ այլն: Մյուսը՝ ներքին զգացողությունների:

Տվյալ դեպքում խոսքը մի կողմից այն մասին է, որ կուսակցությունը պարտվել է շատ կոնկրետ գործընթաց եւ բավական անսպասելի, ու անշուշտ նաեւ ներքին զգացողությունների եւ մտորումների մասով կասկածահարույց պայմաններում, ու այժմ ստիպված է այդ ծանր պարտությունից հետո մտածել քաղաքական դերակատարման ռացիոնալ ուղիների մասին, իսկ մյուս կողմից էլ այդ իրավիճակը բավական մեծ փորձություն է յուրաքանչյուրի արդեն ներքին հոգեբանական ամրության պահով:

Բավական դժվար է չտրվել գայթակղությանն ու զերծ մնալ նոր գործադիր իշխանության հասցեին քինախնդիր կամ մանրախնդիր գնահատականներից, փորձելով այդպիսով «վերադարձնել» այն, ինչ «ստացել» էին նրանից, երբ գտնվում էին հակառակ դիրքերում:

Կախված ներքին այդ երկու լուրջ «կռիվների» արդյունքից, հստակ կլինի ՀՀԿ հետագա հեռանկարը քաղաքական զարգացումներում եւ մասնավորապես հավանական արտահերթ ընտրության ժամանակ:

Բուն խնդիրն այստեղ այն է՝ մի կողմ թողնելով հեղափոխական օրերի եւ ժամերի պաթոսը, էյֆորիան եւ անցնելով աստիճանաբար իր ավելի ու ավելի մեծ մասնաբաժինը ստացող քաղաքական հարթություն, որ զգայականության պարագայում ՀՀԿ անհաշտ հակառակորդը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, բայց քաղաքական տրամաբանության ու հեռանկարների պարագայում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն միմյանից բացի չունեն այլ դաշնակից:

Այդ դիտարկումն առաջին հայացքից տարօրինակ է եւ նույնիսկ խիստ վիճահարույց՝ ինչպես կարող են դաշնակից լինել ընդամենը մի քանի օր առաջ հուժկու դիմակայության մեջ գտնվող Փաշինյանն ու ՀՀԿ-ն:

Բայց խնդիրն այն է, որ հեղափոխական, թե ինստիտուցիոնալ, քաղաքականությունը ամենեւին քարացած, ստատիկ վիճակ չէ: Իսկ դաշնակցությունը քաղաքականության կարեւոր եզրերից մեկն է եւ որեւէ դաշնակցություն ինքնին պախարակելի կամ ողջունելի չէ, ամեն ինչ կախված է խնդիրներից, բովանդակությունից, նպատակներից:

Զգայական հարթության վրա ՀՀԿ-ն թերեւս տենչում է Փաշինյանի կառավարության ձախողումն ու անհաջողությունը, բայց քաղաքական հարթության մեջ դա չի լինելու ՀՀԿ հաղթանակը կամ ռեւանշը: ՀՀԿ առաջ ներկայում այդպիսի խնդիր չկա էլ, որեւէ դեպքում: ՀՀԿ-ն այդ իմաստով պարտվել է անդառնալիորեն, համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար աներկբա:

Տվյալ պարագայում կուսակցության համար խնդիրը քաղաքականության մեջ սուբյեկտության նվազագույն պահպանումն է, ինչը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունավետությանը նպաստելու դեպքում:

ՀՀԿ հեռանկարի բանաձեւը տվել է Սերժ Սարգսյանը, հեռանալուց առաջ՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իրավիճակը շրջելն անհնար է, եթե Նիկոլը հանկարծ սխալվի, ճիշտ «դառնալու» է ոչ թե ՀՀԿ-ն, այլ գործնականում Աստված գիտե, թե ով:

Ու այդ ժամանակ դարձյալ Աստված գիտե՝ կհաջողվի՞ արդեն խուսափել «վենդետայից» կամ «հաշվեհարդարից»: Ըստ այդմ, Փաշինյանից հետո, նրան պարտված ՀՀԿ-ն թերեւս երկրորդ ու արդեն միակ ուժն է, որը պետք է անի հնարավորը, որպեսզի Նիկոլը չսխալվի:

Ըստ այդմ պետք է, որ այլեւս չսխալվի նաեւ ՀՀԿ-ն: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս խնդիրը այդ ուժի համար ընդդիմություն դառնալը չէ, այն էլ ամեն գնով դա դրսեւորելը, ինչով օրինակ զբաղված է այդ կուսակցության նոր նախագահի թերեւս ամենահավանական թեկնածու Վիգեն Սարգսյանը, որը տանուլ է տալիս ներքին լուրջ կռիվներից մեկը՝ ռացիոնալի ու զգայականի միջեւ:

Ընդ որում, այդ հանգամանքը թերեւս բավական նրբորեն զգացել էր նաեւ Հայաստանում թե իբրեւ իշխանություն, թե իբրեւ ընդդիմություն պարտության դառը դասը ունեցող Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, «կրակը վերցնելով իր վրա» եւ Վիգեն Սարգսյանին օգնելով «շեղվել» սխալ ու պետության համար վտանգավոր թիրախից:

Բանն այստեղ Արցախի հարցը չէ, այստեղ պաշտպանական շերտերը մի քանիսն են եւ միայն նախկին նախարարի անզգույշ ու վտանգավոր հայտարարությունները չեն քանդի դրանք:

Խնդիրը տվյալ դեպքում ներքին հարաբերակցությունն է, թավշյա հեղափոխության պաշտպանական դեռեւս բարակ շերտերը եւ ուղիղ ընթացքը: Ոչ միայն նոր կառավարության, այլ գուցե ամենից առաջ հենց հնի համար վտանգավոր կլինի այն ծռելը:

 
ՀՀ նախագահը և վարչապետը ընթրել են Էլթոն Ջոնի հետ Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել «Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները Աշնակում և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Նաբիլ Ֆեքիր. Մոտ չեմ «Լիվերպուլ» տեղափոխվելուն Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին Մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ. Տիգրան Ավինյան
Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ 69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել. Լուսինե Բադալյան Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին Ոչ ամոթ ունի, ոչ ներքնազգեստ․ Կաննի կինոփառատոնին աստղը փայլել է ամբողջ տեսքով (լուսանկարներ) 8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են Նիկո՛լ, ինձ պետք է նշանակես Առաջին տիկնոջ պաշտոնում. Հակառակ դեպքում ես կպատռեմ քո դիմակը, Նիկոլ Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր թունավորում են մյուսների կյանքը իրենց հաճույք պատճառելու համար Անատի Սաքանյանը ամաչում է 5 տարի առաջ ունեցած իր վուլգար տեսքի համար. տեսեք ինչ լուսանկար է նա հրապարակել (լուսանկար) Միայն տեսեք, թե ինչ տեսքով է այսօր Քրիստինե Եղոյանը երևացել հեռուսատաէկրաններին (լուսանկար)
website by Sargssyan