Համահայկական նվագախումբի համերգին հնչեցին հայ ականավոր կոմպոզիտորների գործերը

Համահայկական նվագախումբն իր շուրջ է համախմբել աշխարհի 21 երկրից ժամանած 90 պրոֆեսիոնալ երաժշտի: Նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով երևանյան համերգը տեղի ունեցավ մայիսի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց  հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դարձյալ 21 պետությունից ունենք մասնակիցներ: Զբաղվածության պատճառով այս տարի արտերկրից ժամանած երաժիշտների թիվը մի փոքր նվազել է, և նվագախումբը համալրվել է տեղացի ստեղծագործողներով: Նշեմ, որ մեկ համերգային ծրագրով հանդես ենք եկել Ստեփանակերտում»,- նշեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Նրա խոսքով՝ նման ծրագրերը հայ երաժիշտների համախմբման միջոց են,  նրանց հնարավորություն են տալիս վերադառնալ հայրենիք, համագործակցությունների համար հարթակ ստեղծել:

Պորտուգալիայից Հայաստան ժամանած ջութակահարուհի Նարինե Դոլարյանն ասաց, որ երկրորդ անգամ է մասնակցում հրաշալի նախաձեռնությանը, որի միջոցով զգում է հայ երաժիշտներին միասնական ուժը: «Ապրելով դրսում՝ բոլորս ենք համախմբման կարիք զգում: Այն տոնական տրամադրությունը, որը կա նվագախմբում, դա է փաստում: Նախագծի նպատակը նույնպես շատ  կարևոր է. հայրենիք կառուցելու գործում լինի Հայաստան,  թե Սփյուռք, պետք է համախմբված լինել»,-շեշտեց նա:

«Բազմաթիվ հայեր Հայաստանից մեկնել են 90-ականների սկզբին: Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք և մեր ներդրումն ունենալ այստեղ»,-ընդգծեց ջութակահար Արմեն Մովսեսյանը:

Համերգային ծրագրի դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Վահան Մարտիրոսյանը: Որպես մենակատարներ ելույթ ունեցան  շեփորահար Դանիել Մելքոնյանը,  երգչուհի Սոնա Ռուբենյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը  (տենոր),  Գուրգեն Բավեյանը (բարիտոն):
Համերգի կարևոր մասն էին կազմում Հայաստանի պետական կամերային, 
Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային,
Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:

Երաժշտական խմբագիրը Վարդուհի Մինասյանն էր, իսկ ռեժիսորը` Արամ Սուքիասյանը:

Ծրագրում հնչեցին  Ալեքսանդր Հարությունյանի,  Ավետիս Բերբերյանի, Էդգար Հովհաննիսյանի,  Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի և մի շարք այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

ՀՀ նախագահը և վարչապետը ընթրել են Էլթոն Ջոնի հետ Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել «Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները Աշնակում և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Նաբիլ Ֆեքիր. Մոտ չեմ «Լիվերպուլ» տեղափոխվելուն Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին Մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ. Տիգրան Ավինյան
Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ 69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել. Լուսինե Բադալյան Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին Ոչ ամոթ ունի, ոչ ներքնազգեստ․ Կաննի կինոփառատոնին աստղը փայլել է ամբողջ տեսքով (լուսանկարներ) 8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են Նիկո՛լ, ինձ պետք է նշանակես Առաջին տիկնոջ պաշտոնում. Հակառակ դեպքում ես կպատռեմ քո դիմակը, Նիկոլ Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր թունավորում են մյուսների կյանքը իրենց հաճույք պատճառելու համար Անատի Սաքանյանը ամաչում է 5 տարի առաջ ունեցած իր վուլգար տեսքի համար. տեսեք ինչ լուսանկար է նա հրապարակել (լուսանկար) Միայն տեսեք, թե ինչ տեսքով է այսօր Քրիստինե Եղոյանը երևացել հեռուսատաէկրաններին (լուսանկար)
website by Sargssyan