Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Եվրոպայի 2018 թվականի մշակութային մայրաքաղաք Վալետայում մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի փառահեղ հնչյուններով ապրիլի 18-ին ազդարարվել է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի բացումը:

Մալթայում Հայաստանի մշակույթի օրերը կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այս նախաձեռնության հեղինակը Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամն է, իրականացվում է Հայաստանի ու Մալթայի մշակույթի նախարարությունների, Art’s Concil Malta և Վալետա 2018 Հիմնադրամ կազմակերպությունների աջակցությամբ:

Միջոցառումների շարքն ամբողջությամբ ներկայացվել է մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում  էին տեղական ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև անվանի մշակույթի գործիչներ՝ ամբողջ աշխարհից:

Հայաստանի մշակույթի օրերը Մալթայում խոշորածավալ միջոցառման ընթացքում կներկայացվի հայկական մշակույթի լայն գունապնակը՝ կներկայացվի Արամ Խաչատրյանի, Կոմիտասի լուսանկարների, «Խաչքարեր» և «Քարերի գաղտնիքը»  ցուցադրությունները: Մալթայի հյուրերն ու տեղաբնակները կհաղորդակցվեն հայկական ժամանակակից ու դասական երաժշտությանը, ֆիլմերին: Հատկանշական է, որ միջոցառմանն իր ներգրավվածությունն ունի նաև Սփյուռքը: Հայկական ազգային ու ժողովրդական պարերի ներկայացմամբ ելույթ կունենա Մարսելից ժամանած Արաքս պարային համույթը:

Առաջիկայում նաև Չայկովսկու անվան միջազգային փառատոնի դափնեկիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հիշեցնենք, որ այս տարի Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:

Սակայն Հայաստանի մշակութային օրերի բացման համերգում, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին, Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցին Մալթային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացմամբ: Ռեժիսորական վահանակի մոտ Հայաստանի վաստակավոր արտիստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էր: Համերգի մենակատարը հայտնի ջութակահար Այման Մուսախաջաևան էր, որի մասնագիտական կարիերայի վրա մեծ է հենց Խաչատրյանի ներազդեցությունը:

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել «Լիվերպուլի» դարպասապահ. Դեռ չեմ քնել ՉԼ-ի եզրափակչից հետո Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները Աշնակում և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս» Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը Թուրքիան մեղադրել է Գերմանիային՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության միտինգը թույլ տալու համար Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Նաբիլ Ֆեքիր. Մոտ չեմ «Լիվերպուլ» տեղափոխվելուն Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին Մոտակա տարիներին ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ. Տիգրան Ավինյան Ամեն ամսվա վերջին կսահմանվի մեկ օր միայն քաղաքացիների ընդունելության համար. Սփյուռքի նախարար
Գրիշա Ասատրյանը` ավարտական իններորդում. լուսանկարներ 69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի՛ ոգևորվեք, սովորեք ինքնուրույն մտածել. Լուսինե Բադալյան Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին Ոչ ամոթ ունի, ոչ ներքնազգեստ․ Կաննի կինոփառատոնին աստղը փայլել է ամբողջ տեսքով (լուսանկարներ) 8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են Նիկո՛լ, ինձ պետք է նշանակես Առաջին տիկնոջ պաշտոնում. Հակառակ դեպքում ես կպատռեմ քո դիմակը, Նիկոլ Կենդանակերպի 5 նշաններ, ովքեր թունավորում են մյուսների կյանքը իրենց հաճույք պատճառելու համար Անատի Սաքանյանը ամաչում է 5 տարի առաջ ունեցած իր վուլգար տեսքի համար. տեսեք ինչ լուսանկար է նա հրապարակել (լուսանկար) Միայն տեսեք, թե ինչ տեսքով է այսօր Քրիստինե Եղոյանը երևացել հեռուսատաէկրաններին (լուսանկար)
website by Sargssyan