Երևանի փողոցներում երթևեկը վերականգնվել է. փակ է միայն Բաղրամյանը և Ֆրանսիայի հրապարակը

Երևանի փողոցներում, որտեղ ապրիլի 16-ի առավոտից Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը, վերականգնվել է մեքենաների շարժը:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ քաղաքի փողոցներում՝ բացառությամբ Պռոշյան-Բաղրամյան ճանապարհահատվածի և Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի, Ֆրանսիայի հրապարակի, երթևեկությունը վերականգնված է:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել էին Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan