Լևոն Մկրտչյանը մագիստրոսական և ասպիրանտական կրթության որոշ մասը օտար լեզվով ապահովելու անհրաժեշտություն է տեսնում

Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ապրիլի 16-ին  «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա ֆորումում նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

«Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 տոկոսը և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: Մենք այդ ժամանակում պետք է վերաձևակերպենք, թե ինչ է նշանակում մագիստրոսական կրթությունը, գիտությունը: Անհրաժեշտ է համալսարաններին օգնել այս հարցում: Ճիշտ ձևակերպման դեպքում գործընկերներից՝ Համաշխարհային բանկից և Եվրամիությունից շատ լուրջ օգնություն կարող ենք ստանալ»,-ասաց Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝ այս տիպի կոնֆերանսները շատ կարևոր են կրթության կարիքներն ու պահանջները ճիշտ ձևակերպելու առումով: Անհրաժեշտ է մասնագետների արմատական վերապատրաստում, նաև օտար լեզուներով մասնագիտական վերաորակավորում:

Նախարարը գործնական խնդրանքով դիմեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին՝ ճիշտ ձևակերպել պահանջները, որ նախարարությունը կարողանա դրանք իրագործել: Ներկա միջազգային փորձագետներին Լևոն Մկրտչյանն առաջարկեց հայաստանցի մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել:

Ապրիլի 16-17-ն անցկացվող ֆորումը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Մասնակցում են արտերկրից ժամանակ հյուրեր, ովքեր ներկայացնում են քննարկվող հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan