«Հասարակության մեջ բողոքի էներգիա կա, որը հիմա ՔՊ-ն կուտակում է». Հայկ Սուքիասյան

Past.am-ը գրում է.

Անդրադառնալով երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, քաղաքացիական և ուսանողական ակցիաներին, ընտրված տարբերակների՝ ճիշտ կամ սխալ լինելուն քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե այդ մարդիկ ընտրել են այդ ճանապարհը, ուրեմն իրենց համար ճիշտը դա է: Իրենց արարքին գնահատական տալը սխալ է, քանի որ դա իրենց ընտրության հարցն է: Այլ հարց է՝ դա արդյունք կտա, թե՝ ոչ:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ նրանք այդ գործը սկսել են, առաջին հերթին խոսում է հասարակության առողջության ու քնած չլինելու մասին: Դժվարանալով պատասխանել այս ամենի արդյունավետության մասին՝ այնուամենայնիվ նշեց, թե արդյունք տալու համար կառույց պետք է լինի, որն ինքը չի տեսնում: Սուքիասյանի համոզմամբ, արդյունք ունենալու համար պետք է կառույց առաջանա: Իսկ այս ամենը էնտուզիազմի վրա առաջացած մի բան է, որն, իհարկե, դրական է և հասարակությանը զգոն պահելու համար է: Սակայն նշեց, թե դեռ պետք է ընթացքին հետևել, տեսնել, թե ինչպիսի թափ այն կարող է հավաքել: Կարծում է՝ հնարավոր է արդյունք ունենա՝ կախված ընթացքի զարգացումներից:

Մեր այն դիտարկմանն էլ, թե այս ակցիաների հետևին որպես կառույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է կանգնած, պատասխանեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառույց չէ: Կառույց լինելու համար պետք է մարզային կառույցներ ունենալ, մարզկենտրոններում գործ անել:

«Բայց ամեն դեպքում իրենց գործը օբյեկտիվ է: Հասարակության մեջ բողոքի էներգիա կա: Հիմա նրանք այդ էներգիան կուտակում են: Որքանով դա իրենց կհաջողվի, ես չեմ կարող ասել: Բայց եթե պետությունը արդար չէ, եթե երկիրը իրավական չէ և կա արտագաղթ, եթե հասարակության զգալի հատվածը աղքատ է, ապա նման երևույթներն այսպիսի երկրներում միշտ լինելու են:

Առաջին, երկրորդ, երրորդ անգամ չեն հաջողի, չորրորդ անգամ կհաջողեն: Դրա համար իշխանությունները պետք է հասկանան, որ խորհրդարանական համակարգը, որին իբրև թե անցել են, պետք է գործի: Եթե իներցիայով շարունակելու է գործել նախկին կիսանախագահական մոդելը, ապա բողոքի ակցիաներ լինելու են ավելի շատ: Կհաջողեն, թե ոչ՝ դա կազմակերպման ձևից է կախված»,- նկատեց նա:

Դուք այնքան էլ չեք հավատում, որ այսօր Ազատության հրապարակում կարող է ինչ-որ նշանակալի բան տեղի ունենալ հարցին էլ քաղաքագետը պատասխանեց, թե քաղաքականության մեջ հավատալ կամ չհավատալ չի լինում: Գործընթացն ինչպես կգնա, դրա զարգացումից նոր միայն կարող են կանխատեսումներ անել:

Սուքիասյանի խոսքով արդյունք չունենալը կամ մեծ մոբիլիզացիա չլինելը ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպման ձևից է կախված, այլ՝ պարզապես ժողովուրդը հասկանում է, որ վարչապետի ընտրությունը կամ չընտրությունը իր հետ կապ չունի:

«Ինչ-որ մարդիկ իրենց մեջ իշխանաբաժանությամբ են զբաղվում: Ընտրություններ չեն լինելու, լինելու է վարչապետի նշանակման գործընթաց, որն իրենց հետ մեծ հաշվով կապ չունի: Այս անտարբերությունն էլ կարող է չնպաստել մոբիլիզացիային»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan