Այս պահին այդպիսի որոշման մասին տեղեկություն չունեմ. Արսեն Բաբայանը՝ ԱԺ արտագնա նիստի մասին

Երկու օր է՝ լուրեր են շրջանառվում, թե ապրիլի 17-ի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, կարող է այլ տարածքում տեղի ունենալ:

ORER.am-ի հարցին՝ կա՞ նման որոշում, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Այդպիսի որոշում կարող է ընդունել ԱԺ խորհուրդը կամ ԱԺ նախագահը։ Այս պահին այդպիսի որոշման մասին տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ խորհուրդը որոշեց առաջադրել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, անցկացվեց Ծաղկաձորում, ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Երևանի Մելիք Ադամյան փողոցում: Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարները նախատեսել էին շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որպեսզի խափանեն նիստը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություն կա, թե նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում: Ցուցարարները չհասցրեցին որևէ ակցիա անել:

Լևոն Փանոսյան

loading...
Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին
website by Sargssyan