Իսպանական լրատվամիջոցներն արձանագրել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների կոպիտ խախտումները

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները: Բոլոր հրապարակումներում ընդգծվում են գրանցված տարօրինակ բարձր ցուցանիշերը, իրական ընդդիմադիր ուժերի ընտրություններին չմասնակցելը, քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ գրանցված միջադեպը: 

Մասնավորապես, աշխարհում ամենախոշոր իսպանալեզու լրատվական գործակալության՝ EFE-ի անդրադարձում, որն արտատպել են տասնյակ իսպանական պարբերականներ, ասվում է. «Այս հաղթանակով, Ալիևը, ով իշխանությունը ժառանգություն է ստացել հորից՝ Հեյդարից, կմնա իշխանության ևս 7 տարի: Ալիևները ստեղծել են հետխորհրդային պատմության մեջ առաջին նախագահական դինաստիան, որը հիշեցնում է Կիմերինը՝ Հյուսիսային Կորեայում»: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային լայնորեն անդրադարձել է նաև La Vanguardia հեղինակավոր պարբերականը, որն իր «Իլհամ Ալիև. Ադրբեջանի միապետը» հոդվածում մասնավորապես ասում է. «Ժառանգությամբ նախագահ դարձած Ալիևը«հաղթում» է իր չորրորդ ընտրությունը: Հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիեևն արել է ամեն հնարավոր բան՝ իշխանության գլխին մնալու համար: Եթե խորհրդային Ադրբեջանի ղեկավար և հետագայում անկախ Ադրբեջանի աներկբա առաջնորդ Հեյդար Ալիեևը իշխեց կովկասյան այս երկիրը 35 տարվա ընթացքում, ապա նրա որդին շարունակում է նույն ուղին: Ընտրական հանձնաժողովը նրան երեկ ճանաչեց չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների հաղթող՝ հաշվված 65% ձայների86%-ով: 

2003թ.-ին Ալիևի ժառանգությունը նյութականացավ ճնշումների մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում: Նա կրկին հաղթեց և՛ 2008թ.-ին, և՛ 2013-ին՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու սահմանափակումը վերացնելուց հետո: Վերջապես, 2016թ.-ին նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը փոխարինվեց 7 տարով: Ուստի, նրա «գահակալումը» կձգվի մինչև առնվազն 2024 թվականը: Հիմա Իլհամ Ալիևը 56 տարեկան է: 

Այս անգամ ընտրությունները վաղաժամ անցկացվեցին. հոկտեմբերի 17-ի փոխարեն դրանք տեղի ունեցան ապրիլի 11-ին: Պաշտոնական հիմնավորման համաձայն, դա նպատակ էր հետապնդում 2025թ.-ին խուսափել խորհրդարանական և նախագահական ընտրությունների համընկնումից: Ըստ քննադատների, փոխարենը դա միտված էր նրան, որ ընդդիմությունը ժամանակ չունենար քարոզարշավ կազմակերպելու: Արդյունքում, երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները: Ալիևը մրցում էր այլ 7 թեկնածուի դեմ, սակայն նրանցից բոլորը, բացառությամբ 1-ի, արտահայտվեցին նախագահի ձեռքբերումները ճանաչելու վերաբերյալ: 

Երբ 15 տարի առաջ Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահությունը, նա համարվում էր ուրիշների հաշվին ապրող, կնամոլ և խաղամոլ անձ, ով, ենթադրաբար, մեծ գումարներ էր տանուլ տվել թուրքական խաղատներից մեկին այն ժամանակ, երբ աշխատում էր նավթային ազգային ձեռնարկություններից մեկում: Նրան նաև համարում էին վերին աստիճանի ինքնասիրահարված անձ: Այդ մասին La Vanguardia.com-ին տեղեկացրեց մի անձ, ով Մոսկվայում Ալիևի հետ ուսանել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միգուցե հենց այդ բնավորության գծի շնորհիվ նա կարողացավ իր հոր ստեղծած բյուրոկրատական և առուքավաճառքի վրա հիմնված ապարատում իր համար ճանապարհ հարթել և միաժամանակ առաջ տանել իր վստահությունը վայելող անձանց: 

Ադրբեջանի ռեժիմը «ավտորիտար» համարվող ռեժիմներից է, իր բոլոր հատկանիշներներով հանդերձ՝ քաղաքական հետապնդումներ, ամենուրեք «ականջներ», մամուլի ազատության բացակայություն»:

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan