Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է նորարարության զարգացմանն ուղղված նախագիծը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Դեպի խելացի Հայաստան. նորարարության զարգացման ռազմավարական մոտեցում» նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ նախագծով ձևավորվել է նորարարության վրա հիմնված երկրի զարգացման ընդհանրական տեսլականը, գնահատվել են մեր երկրի նորարարական համակարգի կատարողականը, հնարավոր ներդրումների ծավալներն ու դրանց արդյունքները:

Նախագծի հեղինակները նշել են, որ դրա շրջանակում նախատեսվում են  միջոցառումներ, որոնք միտված են լինելու նորարարության կարևորության մասին հասարակության գիտակցության բարձրացմանը, հանրային ներդրումների համար անհրաժեշտ առաջնահերթությունների սահմանմանը, բարեփոխումների օրակարգի ձևավորմանը, տեղական դերակատարների և դոնորների ջանքերի միավորմանը: Անդրադարձ է կատարվել նաև նորարարության ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Կարեն Կարապետյանը ողջունել է փաստաթղթի մշակումը և հանձնարարել լրամշակել այն՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:  

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan