Պատմության եւ մշակույթի բազմաքանակ հուշարձանները Ներքին Գետաշենին կարող են միջազգային հռչակ բերել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ հայտնաբերված 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպես նաեւ գյուղի վարչական տարածքում պահպանված, բայց չուսումնասիրված այլ հուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրավորումից հետո այստեղ հնապատմագիտական եւ մշակութային հուշարձանների թիվը կհասնի մոտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կհռչակվի որպես հուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբոսաշրջային կարեւոր երթուղիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, Ներքին Գետաշենում 2003 թվականի պետական ցուցակով հաստատված են հնագիտական, պատմական, ճարտարապետական եւ արվեստի 419 հուշարձան, որոնց թիվը կարող է կրկնապատկվել նորահայտ կամ պետական ցուցակից դուրս մնացած հուշարձանների մանրամասն ուսումնասիրությունից եւ անձնագրավորումից հետո:

«Ներքին Գետաշենում մարդկային կյանքի հետքերը նշմարվում են պատմության անհիշելի ժամանակներից՝ խոր հնադարից մինչեւ մեր օրերը: Տարբեր դարաշրջաններում իշխանանիստ համարվող այս քաղաք-բնակավայրում հաշվառված են 2 հնագույն դամբարանադաշտ, 2 հնագույն բնակատեղի, 5 եկեղեցի, 1 ջրաղաց, 8 պատմական գերեզմանոց, 42 պատկերազարդ տապանաքար, 356 խաչքար:

Բայց, մեր դիտարկմամբ, գյուղի վարչական տարածքում, ինչպես նաեւ բնակավայրի ներսում կան շատ հնագիտական արժեքներ դամբարանների, գերեզմանոցների, հին բնակատեղիների, խաչքարերի, հողի տակիս դուրս եկող խեցեղեն կամ մետաղական իրերի, այլ նյութերի տեսքով, որոնք ժամանակին չեն հաշվառվել պետության կողմից, չեն արժանացել մասնագետների ուշադրությանը: Ցուցակում հայտնված շատ հուշարձաններ էլ հիմնավորապես չեն ուսումնասիրվել:

Այսպես, վաղ բրոնզեդարյան 2 դամբարանադաշտերից մեկը առհասարակ չի պեղվել: Չեն ուսումնասիրվել կամ մասամբ են ուսումնասիրվել նաեւ 2 հին բնակատեղիները, եկեղեցիներն ու մատուռները, Կոթավանքի վերականգնման ժամանակ ի հայտ եկած վիմագիր արձանագրությունները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման ժանամակ վերջերս ի հայտ եկած 227 խաչքարերն ու խաչքարաբեկորները: Դրանցից 19-ը հաշվառված եւ ընդգրկված են եղել պետական ցուցակում, իսկ ահա մնացած 208-ն առաջիկայում կենթարկվեն ուսումնասիրության: Սա էլ կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի պետական հաշվառման ցուցակից դուրս մնացած մյուս արժեքներն էլ ուսումնասիրվեն, անձնագրավորվեն եւ ցուցադրվեն:

Մի խոսքով, այս պատմական բնակավայրում այնքան բացահայտելու նյութ կա, որ հուշարձանների ցանկն այստեղ կարող է կրկնապատկվել: Այդ նյութերի ուսումնասիրմամբ նոր ուղղումներ կարող են մտցվել հայագիտության եւ հնագիտության մեջ: Մյուս կողմից էլ հայտնի կամ նորահայտ հուշարձանները Ներքին Գետաշենը կարող են դարձնել շատ ավելի հռչակված բնակավայր ոչ միայն հնապատմագիտական ուսումնասիրության, այլ նաեւ զբոսաշրջության համար, քանի որ նման հարուստ պատմության ու մշակույթի հուշարձան ունեցող շատ քիչ բնակավայրեր կարող ենք մատնանշել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Հայաստանի Հանրապետությունում առհասարակ: Ներքին Գետաշենը կարող է առաջիկայում միջազգային հռչակ ձեռք բերել Նորատուսի նման»,-նշեց Նորիկ Հազեյանը: Խոսրով Խլղաթյան

 

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan