Վարորդներն ուրախացան, մնում է տնտեսվարողներն էլ ուրախանան

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսինքն, այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող քաղաքացիները կարող են նախապես իմանալ, թե մաքսազերծման ժամանակ ինչ վճարումներ պետք է կատարեն: 

Ասել է թե, ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակներում ավտոմեքենաների մաքսային արժեքը սահմանելու գործընթացը դարձրել է ինչպես Կարեն Կարապետյանն է սիրում ասել առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի: 

Եվ այսպես, դսից մեքենա ներկրելուց առաջ նախ հարկավոր է այցելել  petekamutner.am կայքի գլխավոր էջում տեղադրված էլեկտրոնային ծառայություններ բաժինը: Այստեղ մուտքագրելով ընդամենը ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվողմյուս տվյալները՝ ավտոմատ համակարգը կհաշվարկի մաքսազերծման համար անհրաժեշտ՝  մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն: 

Այսինքն, այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է առանց ավելորդ նյարդեր քայքայելու գաղափար կազմել, թե մեքենայի փաստաթղթերը ձևակերպելու և «տուն» տանելու համար ինչքան գումար է հարկավոր կողք դնել: 

Սա, անշուշտ, ՊԵԿ-ի կողմից կատարված մեծ քայլերից մեկը կարելի է համարել, բայց անկեղծ ասած, լավ կլիներ, որ մի այդպիսի հաշվիչ կայք էլ գործարկվեր հարկ վճարողների համար, որպեսզի տնտեսվարողներն էլ կարողանային ինքնուրույն հաշվարկել, թե ինչքան հարկ ու տուրք պետք է վճարեն: 

Ի դեպ, լավ կլիներ նաև, որ այդ ամբողջ ինֆորմացիան հասանելի լիներ, որպեսզի քաղաքացիները մինչև ձեռնարկատիրական գործունեություն սկսելը կարողանային պատկերացում կազմել, թե այս կամ այն դեպքում որտեղից պետք է սկսեն, ուր գնան, որտեղ ինչքան գումար պետք է վճարեն, ինչ փաստաթղթերի համար և այլն: Նման տեղեկություն տրամադրելը  կնպաստի նաև, որ օրենքով նախատեսված բոլոր փոփոխությունները հաշվի առնելով, սովորական Ա/Ձ ունեցողները խուճուճ օրենքների պատճառով ստիպված չլինեն տույժ տուգանքների տակ չընկնելու համար հաշվապահ վարձել: 

Մի խոսքով, ինչքան թափանցիկ, թեթև, այնքան արդյունավետ ու օգտակար բիզնեսի զարգացման համար: Այդ դեպքում, ինչպես հիմա մաքսային տեսուչների պարագայում է, տնտեսվարողները «հարկայինին» ոչ թե իրենց հոշոտելու պատրաստ գազանի պես կընդունեն, այլ կտեսնեն, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բիզնեսմենի աշխատանքն արդյունավետ լինի:

Կարճ ասած, դա միայն կօգնի, որ, ինչպես Կարեն Կարապետյանն է ասում, գործընթացներն ավելի թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի  դառնան: 

Արմինե Գրիգորյան

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan