Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը նոր միջոցառումներ կիրականացնի

 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը գտնվում է Դսեղում, պատրաստ է ընդունել այցելուներին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը:

Նա խոստովանեց, որ հունվար, փետրվար և մարտ ամիսներին հատուկենտ այցելուներ են ունեցել: «Նրանց մի մասը խուսափում է գալ մեզ մոտ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատճառով, որոնք դեռ ընթացքի մեջ են: Ամեն տարվա ընթացքում 10-11 հազար այցելու ենք ունեցել, բայց  անցյալ տարի ընդամենը 5500  մարդ է եկել թանգարան»,-շեշտեց տնօրենը և հավելեց, որ ներկայումս Վանաձոր-Ալավերդի  ճանապարհն արդեն բարվոք վիճակում է:

Մայիս ամսին թանգարանը հյուրերին կընդունի հագեցած ծրագրով: Թանգարանների գիշերը Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացումներով հանդես կգան: Նույն ամսին թանգարանի աշխատակազմը սպասում է գերմանացի զբոսաշրջիկների, և հատուկ նրանց համար երեխաները կասմունքեն Հայնեի, Գյոթեի և այլ ականավոր գերմանացի բանաստեղծների ստեղծագործություններ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Դսեղի կենտրոնական հատվածը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի տարածքը զարդարեցին տասներկու քարե և տասը փայտե յուրահատուկ քանդակներ, որոնց կերպարները Թումանյանի ստեղծագործությունների հայտնի հերոսներն են` Անուշը, Սարոն, Գիքորը, Քաջ Նազարը և այլն: 

 Նույն տարում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ամերիկաբնակ  երաժիշտ Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ Դսեղում` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից տարածքում, հուշանվերների կրպակ և սանհանգույց կառուցվեց: 

loading...
Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
website by Sargssyan