Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանում կատարվելու են միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ

Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ընդամենը օրեր առաջ հայտարարվեց այն մասին, որ վերջին երեք տարում Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանում կատարվել են մեկ միլիարդ 200 միլիոն դոլարի ներդրումներ։ Սակայն, պարզվում է, սա դեռ ամենը չէ, և առաջիկայում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանում լինելու են նոր հսկայական և աննախադեպ ներդրումներ, ընդ որում ոչ թե ավանդական, այլ բոլորովին նոր, ինովացիոն և բարձր տեխնոլոգիական ոլորտներում։
Omnia Tech LLC ընկերությունը, ելնելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վստահությունից և նրա հեղինակությունից, Multi Group ընկերության հետ համատեղ ստեղծում է աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերման, որը զբաղվելու է այսօր արդեն մեծ տարածում ստացած կրիպտոարժույթների արտադրությամբ։ Մուլտի Գրուպ կոնցեռնի ջանքերով Հայաստանում ստեղծվում է աշխարհում նմանակը չունեցող հզորություններով հագեցած մայնինգ-ֆերմա, որտեղ գործարկվելու են 150 հազար միավոր տեխնիկա։ Այս ուղղությամբ արդեն իսկ կատարվել են միլիոնավոր դոլարների ներդրումներ և առաջիկայում ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր։ 
Սակայն կրիպտոմայնինգը ընդհանուր ծրագրի մի մասն է միայն։ Ընդհանուր ծրագիրը նախատեսում է հսկայական տեխնոպարկի հիմնում, որի հետ համագործակցելու են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի 500 առաջատար ընկերություններ, այդ թվում այնպիսի մեգաընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Amazon-ը։ Այս ամենը կյանքի կոչելու համար առաջիկա երկու տարում Հայաստանում կատարվելու է աննախադեպ 2 միլիարդ դոլարի ներդրում, ինչի արդյունքում բացվելու են 3 հազար աշխատատեղեր։ Այս ոլորտը, որը ամբողջությամբ հիմնվածէ ժամանակից բարձր տեխնոլոգիաների վրա, ներգրավելու է լավագույն հայ մասնագետներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից։ Այսպիսով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի ժամանակին Հայաստանից արտագաղթած բարձր որակավարում և մեծ պահանջարկ վայելող հայ մասնագետները վերադառնան Հայաստան և աշխատեն իրենց հայրենիքում՝ իրենց գիտելիքները ծառայեցնելով Հայաստանին։
Omnia Tech LLC-ն մեկն է այն բազմաթիվ ընկերութուններից, որոնք, հիմնվելով Գագիկ Ծառուկյանի հեղինակության և նրա նկատմամնբ ունեցած վստահության վրա, եկել են Հայաստան և ներդրումներ կատարել Հայաստանում։ Այսպիսով Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է մնում նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած իր խոսքերին և ներգրավում է միլիարդավոր դոլարների ներդրումներ Հայաստանում։

 

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan