Տարածաշրջանում գործող բիզնեսները այս պահին փորձում են լուծել գոնե օրվա հացի խնդիրը. Վ.Բաբաջանյան

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Հարգելի գործընկերներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, լրատվամիջոցներ...

Սահմանամերձ Նոյեմբերյան տարածաշրջանի դեղատները և մասնավոր բուժ. հաստատությունները իրենց դժգոհությունն են հայտնում Առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի պարտադրված ներդրման համար:

Նշված համակարգի ներդրումը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք հասու չեն անհատ ձեռներեցներին:

Դրանք են՝ վերջին սերնդի գերհզոր համակարգչային տեխնիկա, գերարագ ինտերնետային կապ, օժանադակ աշխատատեղի ստեղծում (օպերտոր), ծառայության համար անհրաժեշտ նորանոր պարտադիր վճարներ:

Տարածաշրջանում գործող բիզնեսները այս պահին փորձում են լուծել գոնե օրվա հացի խնդիրը: Եվս մեկ նման բեռի ավելացումը կբերի նրանցից շատերի փակմանը:

Գործունեությունը իրականացնում ենք մի տարածաշրջանում, որտեղ բնակչության զգալի մասը կենսաթոշակային տարիքի են և միայնակ: Նրանցից շատերը իրենց կարիքները հոգում են ուրիշների օժանդակությամբ:

Մյուս կողմից ավելանում է արտագաղթը, որոնց հիմնական մասը կազմում են երիտասարդները և վճարունակ խավը:

Քանի որ նշված խնդիրները առանց այդ էլ խաթարում են տնտեսվարողների գործունեությունը, ուստի վերոնշյալ ծրագրի պարտադիր ներդրումը կբերի տնտեսվարող սուբյեկտների մեծ մասի գործունեության դադարեցմանը: Սա էլ իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը և նոր արտագհաղթի:

Ուզում եմ հավելել, որ պատրաստ ենք քննարկման շահագրգիռ բոլոր կողմերի հետ և օրենքով հասու բոլոր միջոցներով պետք է պայքարենք, որպեսզի մարդկանց օրվա հացը չկտրվի...

loading...
ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Ռակիտիչը վերականգնվել է և կկարողանա խաղալ «Սևիլիայի» դեմ Ախուրյան գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. Վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Դավիթ Հարությունյանն անդրադարձավ լրագրողին ծեծելու դեպքին և Մաշտոց- Թումանյան պողոտաների հատվածում անկարգություններին Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան
website by Sargssyan